ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մտահոգիչ է անվանել Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին առկա իրադրությունը:
Ներկայացնում ենք Խաչատուրովի՝ ՀԱՊԿ կայքում տեղադրված մեկնաբանությունն ամբողջությամբ.
«2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց իր գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին այն մասին, որ Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների վերատեղակայման ակտիվացում, դրանց տեղաշարժ անմիջական շփման շրջաններ և ինժեներական աշխատանքների իրականացում:
ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ ենք հետևում իրադրության զարգացման դինամիկայի մասին ստացվող տեղեկությանը, այն չպետք է հանգեցնի իրադրության նոր էսկալացիայի:
Հաստատելով այն միջոցների կարևորությունը, որոնք ուղղված են խնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը՝ ՀԱԿՊ քարտուղարությունում վստահ են, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, ինչը հաստատում էր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների 2017 թվականի հայտարարությունը»:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են