Մեքսիկայի նորընտիր նախագահին շնորհավորել է ԱՄՆ նախագահը
«Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Մանուել Լոպես Օբրադորը քվեների պաշտոնական հաշվարկի ավարտից շատ առաջ փաստորեն հաղթել Է Մեքսիկայի նախագահի՝ հուլիսի 1-ին կայացած ընտրություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեաս»-ը, ընտրատեղամասերի փակումից հետո շատ չանցած երկրի ամբողջ տարածքում նախագահական ընտրարշավի գծով նրա մրցակիցները՝ Ռիկարդո Անայան, Խոսե Անտոնիո Միդը եւ Խայմե Ռոդրիգես Կալդերոնն ընդունել են իրենց պարտությունը:
Ստացված տվյալների համաձայն՝ Լոպես Օբրադորը հավաքում Է քվեների շուրջ 53 – 53,8 տոկոսը, իսկ նրա մերձակա հետապնդողը՝ «Հառա՜ջ, հանուն Մեքսիկայի» կոալիցիայի ներկայացուցիչ Ռիկարդո Անայան՝ շուրջ 22,1 – 22,8 տոկոսը: Քվեների՝ այսպես կոչված արագ հաշվման արդյունքները, որը կրում Է նախնական բնույթ, հուլիսի 1-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հուլիսի 2-ի առավոտյան) հեռուստաեթերում հրապարակել Է Ազգային ընտրական ինստիտուտի ղեկավար Լորենսո Կորդովան:
Միդը, որը ներկայացնում Է «Բոլորը հանուն Մեքսիկայի» կոալիցիան, որի հիմնական մասը դարձել Է Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցությունը (ԻՀԿ), առաջինն Է ընդունել իր պարտությունը: ԻՀԿ-ի ներկայացուցիչները Մեքսիկան ղեկավարել են անցյալ դարի շատ տասնամյակներում, իսկ այդ կուսակցության շարքերում Է նաեւ գործող նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին շնորհավորել Է Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում հաղանակ տանելու առթիվ եւ հայտարառրել Է նրա հետ աշխատելու պատրաստակամության մասին: Այս մասին ԱՄՆ-ի ղեկավարը հուլիսի 1-ին գրել Է Twittert-ի իր Էջում:
«Շնորհավորում եմ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին այն առթիվ, որ նա դարձավ Մեքսիկայի հաջորդ նախագահը: Ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելու հնարավորությանը: Օգտակար որքան շատ բան պետք Է արվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես Էլ Մեքսիկայի համար»,- գրել Է նա:

















































Հզոր երկրաշարժ Մեքսիկայում․ առնվազն 226 մարդ զոհվել է
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են