Գիտնականները նշել են ալկոհոլի թույլատրելի չափաբաժինը
Գիտնականներն ալկոհոլի «չափավոր» բաժին են որոշել նրանց համար, ովքեր չեն ցանկանում դրանից լիովին հրաժարվել: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Eurekalert պորտալում:
Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի աշխատակիցները վերլուծել են 18-ից մինչեւ 45 տարեկան 4 հազար 710 մարդկանց վերաբերող տվյալները, ուշադրություն դարձնելով այն բանի վրա, թե նրանք որքան հաճախ եւ ինչ քանակությամբ են ալկոհոլային խնիչքներ օգտագործում:
Պարզվել Է, որ այն տղամարդկանց մոտ, որոնք իրենց թույլ են տվել չարաշահել ոգելից խմիչքները, բարձրացել են արյան ճնշումը եւ խոլեստերինի մակարդակը, իսկ կանանց մոտ դիտվել Է արյան մեջ շաքարի բարձր մակարդակ: Նշվում Է, որ տվյալների վերլուծության ժամանակ հաշվի են առնվել ինչպես սննդակարգը, այնպես Էլ հետազոտության մասնակիցների ֆիզիկական ակտիվությունը:
Այդ կապակցությամբ մասնագետները որոշել են ալկոհոլի համեմատաբար անվտանգ չափաբաժինը, որպեսզի նվազագույնի հասցվեն ռիսկերը: Այն միջին հաշվով կազմում Է ալկոհոլի մեկից մինչեւ երկու բաժին տղամարդկանց համար եւ մեկ բաժին՝ կանանց համար: Ընդ որում՝ մեկ բաժինը համարժեք Է 350 գրամ գարեջրի, 100 գրամ գինու կամ 40 գրամ թունդ ալկոհոլային խմիչքների: Դրա հետ մեկտեղ գիտնականներն ընդգծել են, որ առավել նախընտրելի Է ալկոհոլից լիովին հրաժարվելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...