Թուրքիան 1.5 միլիոն ԱՄՆ դոլար կծախսի հայկական եկեղեցին գրադարանի վերածելու համար
Թուրքական Կայսերի քաղաքի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կդառնա գրադարան։ Քաղաքի իշխանությունները նախատեսում են այս վերակառուցման համար ծախսել 1.5 միլիոն ԱՄՆ դոլար։
Մինչ այդ հայկական եկեղեցին ծառայել է որպես ցուցասրահ, ոստիկանական բաժանմունք, իսկ մինչեւ վերջերս՝ որպես մարզասրահ,– հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը։
Եկեղեցու շենքում ստեղծվող նոր գրադարանը կլինի քաղաքում ամենամեծը, եւ մինչև բացումը կստանա 50 հազար գիրք։ Բացի այդ, շենքի վերանորոգումից հետո, նախատեսվում է 2017-ի աշնանը բացել նաեւ սրճարան–գրադարան։
Hurriyet-ը նաեւ հաղորդում է, որ հայկական եկեղեցին շատ հին է, բայց թուրքական աղբյուրներում նրա կառուցման կոնկրետ տարեթիվը նշված չէ։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են