Մինսկի դատարանն անփոփոխ է թողել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին որոշումը
Մինսկի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկի որոշումը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին:
Ինչպես հաղորդում է Dw.com-ը, Բելառուսի մայրաքաղաքային դատարանի որոշումը բաց ռեժիմով հայտարարվել է հունվարի 26-ին: Լապշինի բողոքը իրեն արտահանձնելու դատախազության որոշման մասին անփոփոխ է մնացել:
Բլոգերի պաշտպանությունը արդեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել այս որոշումը Գերագույն դատարանում:
Ալեքսանդր Լապշինին Մինսկում ձերբակալել են դեկտեմբերի 14-ին` Ադրբեջանի խնդրանքով, որը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Իսրայելի ԱԳՆ-ն դիմել է Բելառուսի իշխանությունների` խնդրելով չարտահանձնել Լապշինին Ադրբեջան: Նման խնդրանքով Մինսկին դիմել է նաև ՌԴ ԱԳՆ-ն:

















































Ալեքսանդր Լապշինի գործով Գերագույն դատարան երկու բողոք է ներկայացվելու
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են