Անթույլատրելի է ցանկացած քայլ, որը սպառնալիք է Արցախի անվտանգությանը. Բակո Սահակյանի հարցազրույցը
Անթույլատրելի է ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության եւ անվտանգության համար։ Այդ մասին լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Մեկնաբանելով Արցախում ստեղծված իրավիճակը՝ Սահակյանն ասել է. «Բողոքի ակցիայի առաջին իսկ պահից ես արձագանքել եմ մասնակիցների պահանջներին, մի շարք հանդիպումներ եմ ունեցել ակցիայի կազմակերպիչների հետ, անկեղծ եւ բաց մթնոլորտում քննարկվել են նրանց կողմից բարձրացված հարցերը։ Տեղի ունեցած ցավալի միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է հետաքննություն։ Իրականացվելու է մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն, մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով»։
Արցախի նախագահի խոսքով, եղել են այլ զարգացումներ, տեղի ունեցան ցույցեր, առաջ քաշվեցին այլ պահջններ։ «Եւ այստեղ էլ կան բոլորիս, առաջին հերթին իշխանությունների համար հետեւություններ անելու շատ ու շատ հարցեր։ Մենք միշտ էլ պատրաստ ենք լուծում տալ վերհանված խնդիրներին, որոնք արդարացի դժգոհությունների պատառ են հանդիսացել։ Ցավոք, մենք նաեւ ականատես եղանք մի խումբ անձանց կողմից արդարացի պահանջների քաղաքականացմանն ու շահարկումներին։ Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը, ուզում եմ նշել, որ մեր պարագայում դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ միայն ամուր, կուռ համախմբված ու միասնական հասարակությունը կարող է լուծել այնպիսի բարդ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջեւ։ Անթույլատրելի է ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության եւ անվտանգության համար։ Համոզված եմ, որ մեր ժողովուրդը հենց այսպես էլ մտածում է»,- նշել է Սահակյանը։
Քաղաքական գնահատական տալով ստեղծված իրավիճակին՝ Բակո Սահակյանը նշել է. «Շատ կարեւոր է իմանալ, թե ինչ է տեղի ունենում, եւ ես ուղիղ կպատասխանեմ այդ հարցին։ Տարբեր մարդիկ տարբեր նպատակներով տեղի ուենցածին տալիս են իրենց գնահատականները։ Իմ խորին համոզմամբ, մեզ մոտ չկան այնպիսի դրսեւորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ, ոնց ներկայացնում են ոմանք։ Փաստերը հետեւյալն են։ Տեղի է ունեցել ցավալի միջադեպ, ինչին հաջորդել են բողոքի ակցիաներ։ Զարգացումները եղել են այսպիսին, արդյունք է առաջին հերթին մեր ժողովրդի խոհեմության։ Կայուն, հանդարտ վիճակ կապահովվի այսուհետ եւս։ Տեղի ունեցածը պահանջում է լուրջ եւ բազմակողմանի վերլուծություն։ Հետեւություններն անվերապահ արվել եւ արվելու են»,- նշել է նախագահն ու հավելել, թե իրենք տեսնում են առկա խնդիրները եւ հետեւողականորեն անդրադառնալու ենք այդ հարցերին. «Բայց խնդիրների լուծման հիմքում պետք է լինի կառուցողական մոտեցումներ։ Չպետք է թույլ տալ շահարկումներ»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են