Լապշինը ենթադրություն է հայտնել, որ CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում ենթադրություն է հայտնել, որ CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ:
«Ի՞նչ եք կարծում՝ հայտնի ամերիկացի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կապվա՞ծ է Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ: Ադրբեջանի իշխանությունները նրան սուր քննադատության էին ենթարկում և սպառնում էին հաշվեհարդարով: Բառացիորեն վերջերս ես Le Monde-ում հրապարակեցի «Ադրբեջանն առևանգում է և սպառնում բոլորին, ով նրան դուր չի գալիս» վերնագրով հոդված և ահա՝ անակնկալ «ինքնասպանություն»,- գրել է նա:
Լապշինը հիշեցրել է, որ Բաքվի բանտախցում իր դեմ մահափորձը նույնպես փորձել են ինքնասպանություն ներկայացնել:
Բլոգերը հավելել է, որ հայտնի լրագրող Անտոն Նոսիկը «հանկարծակի» մահացել է Ղարաբաղ այցելելուց կարճ ժամանակ անց, և հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանությունները նրան նույնպես սպառնում էին:
Հիշեցնենք, որ վաթսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ CNN-ի հաղորդմամբ՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի հեղինակի մահվան պատճառն ինքնասպանությունն է:
Բուրդենը գտնվում էր Ֆրանսիայում և աշխատում էր իր հաղորդաշարի առաջիկա հաղորդման վրա: Նրա մոտ ընկերը՝ ֆրանսիացի խոհարար Էրիկ Ռիպերտը, Բուրդենին մահացած է հայտնաբերել ուրբաթ առավոտյան՝ նրա հյուրանոցային համարում:
Ամերիկյան CNN հեռուստաալիքի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Էնթոնի Բուրդենը հաղորդման շրջանակում այցելել է Հայաստան ու ներկայացրել երկրի խոհանոցը, մշակույթն ու պատմությունը: Նրան հաղորդման ընթացքում ուղեկցել է հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են