Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի Դամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմական ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել էՍիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANAՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՁերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՁերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքըՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Գիտություն

«Այբը» մտահոգ է եւ երկխոսության կոչ է անում

Մայիսի 29-ին  ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը tert.am-ին հարցազրույց է տվել Արարատյան բակալավրիատի (ԱԲ) վերաբերյալ: Հարցազրույցը մտահոգիչ է, քանի որ դրանում համադրվում են անհամադրելի թվեր և երևույթներ: Այս կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամը հայտնում է իր դիրքորոշումը.

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՆԱՉԱՌ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է. ԺԱՄԱՆԱԿՆ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

Մայիսի 29-ին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը tert.am-ին հարցազրույց է տվել Արարատյան բակալավրիատի (ԱԲ) վերաբերյալ: Հարցազրույցը մտահոգիչ է, քանի որ դրանում համադրվում են անհամադրելի թվեր և երևույթներ: Այս կապակցությամբ հայտնում ենք հետևյալը:

1. ԱԲ ծրագրի իրականացման նպատակով «Այբ» հիմնադրամին 2015–2018 թթ. պետության հատկացրած և նախատեսած 2,5 մլրդ ՀՀ դրամը կազմում է 2015–2018 թթ. ՀՀ կրթության բյուջեի` 509 մլրդ ՀՀ դրամի մոտ 0,5 տոկոսը (ՀՀ կրթության բյուջեն այստեղ` http://edu.am/index.php/am/about/view/78): ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար 2015–2018 թթ. հատկացրել է մոտ 54 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ կրթության բյուջեի այս տողում են ԱԲ-ին (ԿԳԱԾ) տրված պետական հատկացումները` 2,5 մլրդ ՀՀ դրամը, որը կազմում է նշված բյուջետային տողով ֆինանսավորման 4,7 տոկոսը: Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար նախատեսված գումարները մասնավորաբար ուղղված են կրթության զարգացման և բարելավման տարբեր ծրագրերի, որոնք իրականացվում են այդ թվում մի շարք ոչ պետական կառույցների կողմից: Թեպետ նշված ժամանակահատվածում ուսումնական հաստատությունների վերանորոգման կամ հիմնանորոգման պլանավորված ծախսերը նույնպես այս տողում են և կազմում են 17,5 մլրդ ՀՀ դրամ (այդ թվում` ԱԶԲ-ի աջակցությամբ սեյսմիկ պաշտպանության ծրագիրը), սակայն շինարարության և կրթության բովանդակության վրա կատարվող ծախսերը տրամաբանությամբ տարբեր բաներ են: Համանման ծախսեր կատարում է ցանկացած երկիր, որովհետև կրթության համար կարևոր է ոչ միայն եղածը պահպանելը, այլ նաև կրթական ծրագրեր ստեղծելն ու զարգացնելը, նորարարություն խթանելը և այլն:

2. Ճիշտ չէ կրթության բյուջեի հատկացումների 0,5 տոկոսը կամ համապատասխան բյուջետային տողի 4,7 տոկոսը թիրախավորելը, խնդիրը քաղաքականացնելը: Անհրաժեշտ են ստուգումների հավասարություն և անաչառություն, ստուգման գործընթացի արդյունավետություն, բովանդակային և մասնագիտական քննարկումներ: Եթե ստուգում են, պետք է ստուգեն բոլորին, և միայն ստուգելուց հետո կարելի է կարծիք հայտնել: Այնինչ կատարվում է ճիշտ հակառակը:

3. Համեմատություններ կատարելիս պետք է համեմատել համեմատելի բաներ: Կարիք չկա կրթության բովանդակությունը և որակը խառնել դպրոցի զուգարանի և կոյուղու խնդիրների հետ` ապակողմնորոշելով մարդկանց: Դպրոցների վերանորոգումը շատ կարևոր է, բայց կրթության որակը պակաս կարևոր չէ: Այժմ օրինակով համեմատենք համեմատելի բաներ: 2004-2014 թթ. ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր միայն Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով ստեղծելու և ներդնելու վրա կատարված ծախսերը կազմում են 9,3 մլն ԱՄՆ դոլար (ներառված չեն պետական բյուջեից յուրաքանչյուր տարի ԿԱԻ-ին այդ նպատակով տրվող գումարները), իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ստեղծման և ներդրման առաջին փուլի վրա ծախսվել է 0,6 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 15 անգամ քիչ: Պետական վերապատրաստման ծրագրերի միջին տևողությունը 5 օր է, իսկ ԱԲ-ինը՝ 1 տարի: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ պետական վերապատրաստման ծրագրերը պետք է հիմնովին փոխվեն և համապատասխանեցվեն միջազգային որակական չափանիշների, իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է OECD TALIS-ի հետազոտության չափանիշներին: Հայաստանում ուսուցիչների զարգացման պետական ծրագրի մշակման խորհրդատվության համար պետությունը շուրջ 0,7 մլն ԱՄՆ դոլար է վճարել հետևյալ միջազգային խորհրդատուներին` Anglia Assessment LTD, IE Partners LTD, ABU Consult Germany: Իսկ ԱԲ-ի` բոլոր ուսուցիչների համար միջազգային որակի, հայալեզու վերապատրաստման ծրագրի խորհրդատվության բյուջեն կազմել է 0,4 մլն ԱՄՆ դոլար, և խորհրդատուն է UCL Institute of Education-ը, որն առաջինն է կրթության ոլորտի համաշխարհային բուհերի դասակարգման աղյուսակում` ըստ QS World University Ranking-ի:

4. 2016 թ. կատարված Կրթության չափորոշիչի վերլուծությունը («Այբ» հիմնադրամի և «Ի-Վի քոնսալթինգ» ընկերության կողմից կատարված) լավագույնս ցույց է տալիս մեր հանրակրթական պետական չափորոշիչի և առարկայական ծրագրերի վատթար վիճակն ու անհամապատասխանությունը միջազգային չափանիշներին (հղումը այստեղ` http://www.cfep.am/files/legislation/538.pdf): Իսկ ԱԲ-ն ունի միջազգային ճանաչում և ԱԲ-ի շնորհիվ՝ Հայաստանը որպես երկիր հայտնվել է միջազգային ճանաչման ամենահեղինակավոր ցանկերում: Օրինակ` UCAS-ը ճանաչում է ԱԲ-ը և դրանով` Հայաստանը, բայց չի ճանաչում ՀՀ հանրակրթական ատեստատը` այն անբավարար համարելով հեղինակավոր բուհեր ընդունվելու համար: Համեմատության համար նշենք, որ UCAS-ը նաև չի ճանաչում և հեղինակավոր բուհեր ընդունվելու համար բավարար չի համարում Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և շատ այլ երկրների հանրակրթության որակավորումները:

5. ԱԲ ծրագիրը համաքննվել է Քեմբրիջի համալսարանի և UK NARIC-ի պես հեղինակավոր կազմակերպությունների կողմից: UK NARIC-ի կայքում (հղումն այստեղ` https://www.naric.org.uk/News%20Story.aspx?NewsID=656) մասնավորաբար ասվում է, որ ԱԲ-ը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին, օրինակ՝ բրիտանական A Level-ին և ամերիկյան Advanced Placement-ին:

6. Իր կրթական բովանդակությամբ, ուսուցիչների պատրաստման և դպրոցների ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերով, քննական համակարգով` ԱԲ-ը մեր հանրակրթության կարևոր ձեռքբերումն է և Հայաստանի քաղաքացիների հարստությունը: Մենք բոլոր կառավարությունների հետ քննարկել ենք և պատրաստ ենք քննարկելու ԱԲ-ի ներդրման ուղիները, դպրոցների ընդգրկման ծավալները և ռազմավարությունը: Ուզում ենք շեշտել, որ ԱԲ-ը որպես ծրագիր ամբողջական փաթեթ է, և որևէ մասի առանձնացում ու ներդրում չի կարող արդյունավետ լինել: Բացի դրանից, ներդրման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որը տարիների ընթացքում ձևավորել է «Այբ» հիմնադրամը:

7. «Այբ»-ը Հայաստանի հեղինակավոր կրթական կառույցներից մեկն է, որը համագործակցել և շարունակում է համագործակցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի համալսարանի, Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի և այլ հեղինակավոր միջազգային կառույցների հետ: ԱԲ-ի նկատմամբ քաղաքականացված մոտեցումը և քաղաքական պատճառներով դրա կասեցումը մեծ հարված կարող է հասցնել մեր երկրի միջազգային հեղինակությանը:

8. «Այբ» կրթական հիմնադրամը, որը ներկայացնում է բարերարների մի մեծ համայնք և ունի որոշումներ կայացնելու մշակված մեխանիզմներ, համաֆինանսավորել է այս ծրագիրը` ցույց տալով Հայաստանի կրթությանը ծառայելու լավագույն օրինակներից մեկը: «Այբ»-ը համարում է, որ պետք է աջակցել պետությանը` լավագույն կրթության հնարավորություն ընձեռելու Հայաստանի բոլոր երեխաներին:
Ամփոփելով ակնկալում ենք բովանդակային երկխոսություն ԱԲ-ի և ընդհանրապես կրթության զարգացման ծրագրերի ու տեսլականի շուրջ: Երկխոսությունը և համագործակցությունը արդյունավետ որոշումների հասնելու բանալիներն են: Միակողմանի որոշումները բերելու են հակարդյունք, և ԿԳՆ-ի միակողմանի հռետորաբանությունը չի նպաստում մեր ժողովրդի միասնականության հասնելու սպասումներին: Հազարավոր մտածող և սրտացավ մարդիկ, որոնք ականատես եղան մեր հեռակա և թեժ հրապարակային բանավեճին, ԿԳՆ-ից և «Այբ»-ից սպասում են երկխոսություն և համագործակցություն: Շահելու ենք բոլորս: Շահելու են մեր պայծառ երեխաները:

«Այբ» կրթական հիմնադրամ