Մտել են ԵՊՀ, բռնություն կիրառել ռեկտորի նկատմամբ. նրա վիճակը ծանր է. պռոռեկտորների հայտարարությունը
ԵՊՀ պռոռեկտորներ Գեղամ Գեւորգյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցած բողոքի ակցիաներին:
«2018թ. մայիսի 29-ից «ԵՊՀ ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, սահմանազանցելով խաղաղ հավաքների անցկացման իրենց իրավունքը, մտել են ԵՊՀ վարչական համալիր եւ ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսեւորելով ԵՊՀ աշխատակազմի նկատմամբ՝ ներկայացրել են անհիմն ու անիրավաչափ պահանջներ, խաթարել են ԵՊՀ բնականոն գործունեությունը, զբաղեցրել են վարչական տարածքներ, բռնություն են գործադրել ԵՊՀ ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւ վիճակը գնահատվում է ծանր:
Նախաձեռնության կողմից բարձրացված հարցերը քաղաքակիրթ մեթոդներով քննարկելու եւ լուծումներ գտնելու ԵՊՀ ղեկավարության եռանդուն ջանքերն արդյունք չեն տվել, եւ նախաձեռնության անդամները շարունակել են իրենց գործողությունները՝ գիշերել են համալսարանում՝ խախտելով ԵՊՀ ներքին կարգապահության եւ անվտանգության ապահովման կանոնները:
Անթույլատրելի ենք համարում գործող իշխանության ներկայացուցիչների, մանավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի եւ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անթաքույց աջակցությունը նշված գործողություններին, ովքեր տեղում ղեկավարել են նախաձեռնության քայլերը եւ տվել են համապատասխան ցուցումներ:
Անընդունելի է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անտարբերությունը Մայր բուհում տիրող իրավիճակին:
Տարակուսելի է նաեւ Հայաստանի բուհական համայնքի լռությունը…
Նման իրավիճակում գործող իշխանությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Երեւանի պետական համալսարանի բնականոն գործունեությունը վերականգնելու, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճը եւ դրա հարակից տարածքները նախաձեռնության անդամների ներկայությունից ազատելու ուղղությամբ եւ այսօրինակ գործողությունները բացառելու նպատակով՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Միաժամանակ դիմում ենք իրավապահ մարմիններին, սույն հայտարարությունում նշված փաստերին իրավական գնահատական տալու նպատակով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ»,- ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ երեկ «Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր անցկացրել ԵՊՀ-ում պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը եւ այլ պահանջներ: Նշենք, որ բողոքի ակցիայից հետո, ուշ երեկոյան Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...