Արցախի հետ անմիջական բանակցությունների դեպքում Ադրբեջանը փոխզիջումների գնալու հնարավորություն չի ունենա. Աջար Կուրտով
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում երկարատև որոշման հասնելու համար անհրաժեշտ է անմիջական բանակցություններ սկսել Ադրբեջանի և Արցախի միջև:
Ռուս քաղաքագետ Աջար Կուրտովը, անդրադառնալով այս հայտարարությանը, նկատել է, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին բավականին հասկանալի է և համահունչ է միջազգային իրավունքին, սակայն ադրբեջանական կողմը դժվար թե դիտարկի նման ձևաչափ:
«Ադրբեջանին դա ձեռնտու չէ, քանի որ ստիպված կլինի ընդունել իր սխալը շատ-շատ գործողություններում: Չեմ կարծում, որ Ադրբեջանը որևէ զիջումների կգնա այդ գործընթացում», - քաղաքագետն ասել է РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Կուրտովի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները հիմնականում մտավախություն ունեն, որ ղարաբաղյան պատվիրակության հետ բանակցություններում իրենց չի հաջողվի դիվանագիտական խորամանկությամբ առաջ տանել իրենց որոշումները:
Քաղաքագետի խոսքով՝ Ստեփանակերտի հետ անմիջական բանակցությունների դեպքում Բաքվի՝ փոխզիջումային որոշման գալու հնարավորությունները կկրճատվեն:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են