Սիրիահայերի մասին պատմող ֆիլմը լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել
Սևաստոպոլում կայացել է «Победили вместе» («Հաղթել ենք միասին») վավերագրական ֆիլմերի ու հեռուստահաղորդումների XIV միջազգային փառատոնի փակման արարողությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» է ճանաչվել կինովավերագրող Արմեն Խաչատրյանի «Վերջին ցանկություն»-ը (Հայաստան)։
Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, ֆիլմը պատմում է Սիրիայից քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստան փախած սիրիահայերի մասին, նրանց հոգեբանական վիճակի, այնտեղ մնացած հարազատների ու ավերված տների հանդեպ կարոտի, ինչպես նաև նոր վայրում նոր կյանք սկսելու փորձերի մասին։
«Վերջին ցանկություն»-ը վավերագրական ֆիլմ-խոստովանություն է, որը մասնավորապես պատմում է պատերազմից փախած և Հայաստանում հանգրվանած երկու սիրիահայերի ճակատագրի մասին, որոնք գտնվում են ծանր նյութական և հոգեբանական վիճակում:
Նրանք թողել են այնտեղ իրենց ընտանիքների անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին:
Նշվում է, որ այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 100 վավերագրական ֆիլմ ու սերիալ աշխարհի 30 երկրներից՝ այդ թվում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից ու Գերմանիայից։ Մրցութային ծրագրից բացի՝ փառատոնին ներկայացվել է նաև արտամրցութային մեծ ծրագիր, որը ներառել է ֆիլմերի ցուցադրություն, ստեղծագործական երեկոներ, այլ միջոցառումներ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ