NASA-ն Մարս կուղարկի ոչ մեծ ուղղաթիռ (Տեսանյութ)
NASA-ն մտադիր է 2020 թվականի հուլիսին Մարսի հետազոտման հերթական առաքելության շրջանակում մոլորակ ուղարկել ոչ մեծ ուղղաթիռ: Այս մասին նշված է ուրբաթ տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ենթադրվում է, որ այս թռչող սարքը, որի մշակումները սկսվել են դեռեւս 2013-ին, մոլորակ հասցվելուց հետո մակերեւույթին մի քանի թեստային թռիչքներ կկատարի նոր մարսագնացի հետ, սակայն մեխանիզմի համար դեռեւս գիտական խնդիրներ չեն դրվել: «NASA-ն հայտնագործությունների մեծ պատմություն ունի: Այլ մոլորակի երկնքում ուղղաթիռի թռիչքի իրականացումն ուղղակի կախարդական է: Մարսում այս ուղղաթիռը մեր գիտության ապագայի, մեր հայտնագործությունների եւ Կարմիր մոլորակի հետազոտությունների առաքելությունների համար մեծ պոտենցիալ ունի»,- ասել է NASA-ի նոր տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը:
Գերատեսչությունից նշել են, որ թռչող սարքի փորձարկումների ծրագրի ընթացքում, որը մյուս սարքավորումների հետ Մարս է հասնելու 2021 թվականի փետրվարին, այն առնվազն 5 թռիչք կիրականացնի՝ մինչեւ 90 վայրկյան տեւողությամբ: Առաջին նման թռիչքի շրջանակում սարքը օդ կբարձրանա 3 մետր եւ այս բարձրության վրա պետք է մնա 30 վայրկյան:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...