Եգիպտոսի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Սալահին խորհուրդ է տվել ընտրել «Ռեալը»
Եգիպտոսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Հանի Ռամզին կարծում է, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ».
«Բոլորը ԶԼՄ-ներում հիշում են «Ռեալին» ու «Բարսելոնային» այն ժամանակ, երբ խոսք է գնում Սալահի` «Լիվերպուլում» մնալու հարցի մասին: Կարծում եմ, որ նա կարող է անել այդ քայլը:
Եկել է ժամանակը: Սալահին ավելի շատ համապատասխան է «Ռեալը»` նրանց խաղաոճի պատճառով:
Այս մրցաշրջանում նա արդեն ամեն ինչ արել է «Լիվերպուլում»: Դարձել է նրանց լավագույն ռմբարկուն ու ֆուտբոլիստը: Եթե Սալահը որոշի սպասել հաջորդ մրցաշրջանին, ապա կարող է բաց թողնել այս հնարավորությունը: Մոհամեդը կարող է սկսել վատ խաղալ կամ վնասվածք ստանալ, սակայն հույս ունեմ, որ նման բան չի լինի: Մադրիդում նրա համար ավելի հարմարավետ կլինի»,- Ռամզիի խոսքերը մեջբերում է «ESPN»-ը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ