«Շիրակը» պատրաստվում է բողոքարկել ՀՖՖ որոշումը
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլի ակումբը պատրաստվում է բողոքարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը, որի պատճառով թիմից կարող են հանել 12 միավոր եւ զրկել չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունից:
«Ի պատասվան ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությանը՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ կրկնել, որ «Շիրակ» ակումբը տեղյակ չի եղել ակումբի աշխատակցի գործողություններից։ Արարատ Հարությունյանը փորձ է արել պայմանավորվածություն ձեռք բերել, և հարց է թե ում նախաձեռնությամբ, «Բանանց» – «Շիրակ» հանդիպման ելքի վրա ազդելու, սակայն այն ոչնչով չի ավարտվել։ «Շիրակի» բոլոր 48 միավորները թիմի ֆուտբոլիստների, մարզիչների քրտինքով արժանվույն վաստակած են։
Նշենք նաև, որ Կարգապահական կոմիտեի նիստին «Շիրակ» ակումբից, որին մեղադրում են պայմնավորված խաղ կազմակերպելու մեջ, ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել՝ պարզաբանումեր ստանալու համար։ Մենք դա համարում ենք մեր իրավունքների խախտում, հատկապես, երբ որոշումը մեծապես ազդում է ակումբի առաջնության մրցաշարային աղյուսակում դիրքի վրա։
Ակումբի իրավաբաններն արդեն իսկ նախապատրաստել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, որոնք կներկայացվեն բողոքարկման։ Հորդորում ենք ֆեդերացիային չկայացնել վերջնական որոշումը և պահպանել բողոքարկման համար տրված 7 օրյա ժամկետը», – նշված է «Շիրակ» ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Բանանց» ֆուտբոլի ակումբը մայիսի 4-ին ՀՖՖ-ին հայտնել է, որ թիմի պաշտպան Էդվարդ Կպոդոն մայիսի 3-ին դիմել է ակումբին եւ տեղեկացրել, որ «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է պայմանավորված խաղ կազմակերպել 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ բարձրագույն խմբի «Բանանց» – «Շիրակ» հանդիպման ժամանակ:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն մայիսի 5-ին քննարկել է այդ հարցը եւ նույն օրը կայացրել է հետեւյալ որոշումները.
Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որեւէ ֆուտբոլային գործունեությամբ:
«Շիրակ» ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով եւ ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտե այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում:
Դա նշանակում է, որ բողոքարկման վերջին ժամկետը մայիսի 12-ն է:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ