Արթուր Ալեքսանյանի ու Մաքսիմ Մանուկյանի բոլոր գոտեմարտերը (տեսանյութ)
Տեսանյութերում ներկայացված են Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներ Արմեն Մելիքյանի (60 կգ), Կարեն Ասլանյանի (67 կգ), Մաքսիմ Մանուկյանի (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) բոլոր գոտեմարտերը:
Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը, տանելով 3-ական հաղթանակ, դուրս են եկել եզրափակիչ: 97 կգ քաշային Ալեքսանյանը մայիսի 2-ին Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի սերբ Միխեիլ Կաջայայի հետ, իսկ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում կմրցի բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ:
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել էին քառորդ եզրափակիչում: Քանի որ Կարեն Ասլանյանին հաղթած ռուս Արտյոմ Սուրկովը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն է ստացել մայիսի 2-ին պայքարել բրոնզե մեդալի համար:
Եվրոպայի առաջնություն, 97 կգ
1/8 եզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան - Ռոբերտ Ավանեսյան (Իսրայել)՝ 9:0
1/4 եզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան - Լոակրատիս Կեսիդիս (Հունաստան)՝ 8:0
Կիսաեզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան - Էլիաս Կուսմանեն (Ֆինլանդիա)՝ 10:0
82 կգ
1/8 եզրափակիչ՝ Մաքսիմ Մանուկյան - Բոզո Ստարչեւիչ (Խորվաթիա)՝ տուշե
1/4 եզրափակիչ՝ Մաքսիմ Մանուկյան - Դանիել Ալեքսանդրով (Բուլղարիա)՝ 5:2
Կիսաեզրափակիչ՝ Մաքսիմ Մանուկյան - Լասլո Սաբո (Հունգարիա)՝ 8:0
67 կգ
1/8 եզրափակիչ՝ Կարեն Ասլանյան - Մատե Նեմեշ (Սերբիա)՝ 5:0
1/4 եզրափակիչ՝ Կարեն Ասլանյան – Արտյոմ Սուրկով (Ռուսաստան)՝ 3:6
60 կգ
1/8 եզրափակիչ՝ Արմեն Մելիքյան - Վիկտոր Չոբանու (Մոլդովա)՝ 8:7
1/4 եզրափակիչ՝ Արմեն Մելիքյան - Դաթո Չխարտիշվիլի (Վրաստան)՝ 4:12


















































Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար (տեսանյութ)
Արթուր Ալեքսանյանն ամբողջ մրցաշարում առանց միավոր տալու դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն
Փարիզ-2017. Ալեքսանյան-Եվլոև. ուղիղ հեռարձակում
Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է Եվրոպայի առաջնությանը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ