Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում քաղաքական համաձայնություն ձեռք կբերվի
Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում քաղաքական ուժերի միջև համաձայնություն ձեռք կբերվի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք գիտեք, որ բանակցություններ են ընթացել գերատեսչությունների մակարդակով, եղել է նաև հեռախոսազրույց, ինչպես դուք բոլորովին ճիշտ նշեցիք: Այդ շփումը հիմնականում կենտրոնացած է եղել Հայաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության ուղղությամբ: Կարգավորումը, անկասկած, պետք է լինի սահմանադրական շրջանակներում այնպես, որ համաձայնություն գտնվի բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Այժմ բոլորս սպասում ենք և հետևում ենք վարչապետի ընտրություններին, որոնք կկայանան խորհրդարանում մայիսի 1-ին»,- ասել է Պեսկովը:
Պատասխանելով լրագրողի նկատառմանն առ այն, որ Հայաստանի ԶԼՄ-ները հայտնում էին Մոսկվայից Հայաստան ժամանած ռուս պաշտոնյայի մասին, Պեսկովն ասել է.«Ես չունեմ որևէ տեղեկություն, ձեզ ոչինչ չեմ կարող պատասխանել»:
Նշենք, որ ապրիլի 26-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում շեշտվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը:
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ