Արցախի ՊՆ-ն դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը. հայտարարություն
Միեւնույն ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Վերջին օրերին սոցիալական ցանցերում հրապարակվել են մի շարք կոչեր եւ լուսանկարներ, որոնք վկայում են բանակը քաղաքական գործընթացների, հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու՝ որոշ ուժերի կողմից ձեռնարկվող փորձերի մասին:
Ձեռնպահ մնալով ՀՀ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող դրսեւորումների վերաբերյալ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակն ապաքաղաքական կառույց է, որի կարեւորագույն խնդիրը երկրի սահմանների անվտանգության ապահովումն է: Բանակը գործել եւ այսուհետ եւս գործելու է բացառապես պաշտպանական ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
Միեւնույն ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը եւ զգուշացնում է դրանք ձեռնարկողներին իրենց գործողությունների իրավական հետեւանքների մասին»

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են