ԱՄՆ պետդեպը համաձայն է Ադրբեջանի նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված գնահատականների հետ
Միացյալ Նահանգները համաձայն է Ադրբեջանում ապրիլի 11-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված նախնական գնահատականների հետ։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին հղումով։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ն համամիտ է դիտորդական խմբի կողմից տրված նախնական գնահատականների հետ, որոնք մատնանշել են ընտրությունների ժամանակ գրանցված մի շարք թերացումները, այդ թվում՝ սահմանափակ քաղաքական մթնոլորտի, հիմնարար ազատությունների սահմանափակման և մրցակցության բացակայության հետ կապված:
Միևնույն ժամանակ, Պետդեպում ընդգծել են, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Ադրբեջանի իշխանությունների և ժողովրդի հետ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ:
Ադրբեջանական «Սես» գործակալության ղեկավար Բահրուզ Գուլիևն առաքելության հայտարարություններից հետո մեղադրել էր դիտորդներին, թե նրանց եզրակացությունները նախապես են պատրաստվել:
Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը և «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին: «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը նշել է, որ ընտրություններն անց են կացվել ազգային ընտրական օրենսդրության, միջազգային չափանիշների կոպիտ խախտմամբ, հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակմամբ:
Նշենք, որ ընտրությունների արդյունքներով հաղթանակ է տարել գործող նախագահ Իլհամ Ալիևը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ