«Յուրգորդենի» գլխավոր մարզիչը՝ Յուրա Մովսիսյանի վնասվածքի մասին
Շվեդական «Յուրգորդենի» գլխավոր մարզիչ Օզկան Մելկեմիչելը խոսել է թիմի նորեկ Յուրա Մովսիսյանի վնասվածքի մասին: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
«Վնասվածքի հետեւանքով Մովսիսյանի ոտքն այտուցվել է, նա մարզվել է անհատական ծրագրով: Բժիշկների հետ զրուցելուց հետո հայտնի կդառնա, թե կկարողանա՞ Յուրան մեզ օգնել ԱԻԿ-ի դեմ խաղում»,- մարզիչի խոսքը մեջբերում է fotbolldirekt.se-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին 30-ամյա Մովսիսյանը մեկ խաղակես էր անցկացրել «Յուրգորդենի» երիտասարդական թիմի կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը: Նա դեռ նորամուտը չի նշել գլխավոր թիմում:
Շվեդիայի առաջնությունում «Յուրգորդենը» հաջորդ խաղն անցկացնելու է ապրիլի 15-ին՝ մրցելով ԱԻԿ-ի հետ:
Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չի հայտավորվել։
Հայ հարձակվողի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ