Հիպնոսը օգնեց բրիտանուհուն 25 կիլոգրամով նիհարել
Բրիտանուհին 25 կիլոգրամ նիհարեց այն բանից հետո, երբ հիպնոսի միջոցով իրեն ներշնչեցին, որ նա ենթարկվել է ստամոքսի փոքրացման վիրահատության: Մինչ բուժումը նա կշռում էր 98 կիլոգրամ:
35-ամյա Մարիոն Կորնսը փորձում էր դեղորայքային պատրաստուկների, դիետաների, ինչպես նաև ֆիզիկական մարզումների միջոցով պայքարել ավելորդ քաշի դեմ: Սակայն նա ցանկալի արդյունքի չէր կարողանում հասնել: Կորնսը որոշեց դիմել Իսպանիայում գտնվող Elite Clinic կլինիկային: Նրա ընկերը այդ կլինիկայի մասնագետների օգնությամբ կարողացել էր ծխելը թողել:
Թերապևտի հետ խորհրդակցելուց հետո Կորնսը մասնակցեց հիպնոսի 5 սեանսի: Ներշնչումից առաջ նրան ցույց տվեցին ստամոքսի մի մոդել, որը փոքրանում էր բանդաժի օգնությամբ: Նաև բացատրեցին ազդեցությունը: Սեանսների ժամանակ հատուկ սարքերի օգնությամբ այնպիսի պատրանք էր ստեղծվում, որ կինը գտնվում է վիրահատարանում:
Հինգ այդպիսի սեանսից հետո, կինը զգաց, որ այլևս չի կարողանում նախկինի չափ ուտել: Իր իսկ խոսքերով սննդի ավելորդ կտորը պարզապես կուլ չէր գնում: Այս ամենի արդյունքում նրա քաշը սկսեց նվազել, ինչպես նա կնիհարեր իրական վիրահատության դեպքում: Այժմ նա նիհարել է 25 կիլոգրամ: Բուժումը որևէ կողմնակի ազդեցություններ չի առաջացրել:
Ինչպես կինը պատմել է հարցազրույցի ժամանակ, նա ամենայն մանրամասնությամբ հիշում է վիրահատության ընթացքը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...