Ռուսաստանը իսկապե՞ս մտադիր է «Ս 400» վաճառել Թուրքիային
Ռուսաստանը Թուրքիայի հետ բանակցում է «Ս 400» զենիթ հրթիռային համալիրների վաճառքի հարցով։ Եթե գործարքը կայանա՝ Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի առաջին անդամ երկիրը, որը կունենա ռուսական այդ հզոր զենքը։ Այս մասին ասվում է ամերիկյան National Interest պարբերականի հոդվածում։
Հնարավոր գործարքի վերաբերյալ վերլուծաբանների արձագանքը միանշանակ չէ։ Եվ այսպես, Ռուսաստանի ռազմական հարաբերությունների հարցերով փորձագետ Սեմ Բենդետը համարում է, որ այս գործարքը իրատեսական է , հավելելով, որ այն անպատճառ կգրավի ԱՄՆ-ի , ՆԱՏՕ-ի ո ւ Իսրայելի ուշադրությունը։
Իսկ օրինակ Մայք Քոֆմանը, Վիլսոնի կենտրոնի ռուսական ռազմական հարաբերությունների հարցերով գիտաշխատողը, այնքան էլ վստահ չէ դրանում։ Նա կարծում է, որ գործարքի մասին տեղեկությունը «քաղաքական խաղ է ՝ ճնշում գործադրելու նպատակով»։ «Թուրքիան խաղում է, ինչպես Չինաստանի հետ էր» - համարում է Քոֆմանը։ 2013-ին Թուրքիան հայտնել էր, որ մտադիր է ձեռք բերել HQ-9 չինական համակարգը, ինչը ըստ փորձագետի «Թուրքիայի կողմից էժանագին հնարք էր, արեւմտյան արտադրողներից ավելի լավ պայմաններ ստանալու համար»։
«ՀԻմա նրանք փորձում են կիրառել այդ նույն մարտավարությունը Ռուսաստանի նկատմամբ։ Թուրքիան նորից օգտագործում է այդ բանակցությունները , որպեսզի ստուգի ՆԱՏՕ-ի երկրների արձագանքը ու շանտաժի ենթարկի հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի նպատակով», համարում է վերլուծաբանը։
Սեմ Բենդետը համաձայն չէ նրա հետ։ «Համակարգերի գնումը համապատասխանում է մշտական ռազմական արդիականացման՝ Թուրքիայի ձգտումին», համարում է Բենդետը
Վերլուծաբանը նաեւ համարում է, որ ռուսական խոցված օդանավի հետ կապված միջադեպից հետո նման գործարքը կվկայեր, որ նմանատիպ առճակատումները անցյալում են, քանի որ երկու երկրներն էլ շահագրգռված են Թուրքիայի ներսում ու դրա շուրջը օդային ու ցամաքային տարածքում անվտանգություն ապահովելու հարցում։
Քոֆմանը չի կիսում այս տեսակետը։ «Ռուսաստանի ինչի՞ն է պետք դրանք վաճառելը։ Մանավանդ հաշվի առնելով,անկանխատեսելի հանգամանքների հնարավորություն, ռուսները միշտ էլ մտածում են այն մասին, որ Թուրքիայի հետ հնարավոր է ռազմական միջադեպ»,- ասում է Քոֆմանը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են