«Ռեալը» պարտվեց, բայց հաղթեց, իսկ Բուֆոնը կարմիր քարտ ստացավ
Մի անգամ մի մարզչի հարցրել են, թե ինչպիսի հաղթանակի մասին եք երազում: Նա պատասխանում է, որ երազում է, որ խաղը մինչեւ վերջին վայրկյաններն ընթանա 0:0 հաշվով, իսկ ամենավերջում մրցակիցն ինքնագոլի հեղինակ դառնա:
Այս հումորասեր մարզիչը դեռ չէր տեսել «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպումը: Թուրինում «Ռեալը» հաղթել էր 3:0 հաշվով եւ բոլորը վստահ էին, որ առանց դժվարության մադրիդցիները դուրս կգան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի կիսաեզրափակիչ: բոլորն այդպես էին մտածում, բայց «Ռեալի» ֆուտբոլիստները սկսեցին հիմարանալ: Սխալները հետեւում էին մեկը մյուսին:
Այս հիմար եւ անհասկանալի խաղի հետեւանքով «Յուվենտուսը» «Ռեալի» խաղացողների օգնությամբ երեք գոլ խփեց, եւ երբ թվում էր, թե հանդիպումը կշարունակվի եւս երեսուն րոպե՝ կլինի լրացուցիչ ժամանակ, բայց այդպես չէր ուզում «Ռեալի» կազմում մինչեւ վերջ ֆուտբոլ խաղացողը՝ Ռոնալդուն, որը հրաշալի փոխանցում կատարեց Վասկեսին, որին մեջքից հրեց «Յուվենտուսի» պաշտպանը: Մրցավարը նշանակեց 11 մետրոնոց:
Բուֆոնը հունից դուրս եկավ, չնայած 11 մետրոնոցն ակնհայտ էր եւ մրցավար Օլիվերը նրան կարմիր քարտ ցույց տվեց: Շչեսնին չկարողացավ հետ մղել Ռոնալդուի հարվածը: 3:1 պարտվեց «Ռեալը», բայց երկու խաղի արդյունքում հաղթեց 4:3 հաշվով:
Այս խաղը դեռ երկար, շատ երկար կմնա ֆուտբոլասերների հիշողությունում:
Մյուս խաղում ոչինչ տեղի չունեցավ, այն անհետաքրքիր էր եւ ավարտվեց տաղտում 0:0 հաշվով, որը ընդհանուր հաշվարկում հաղթանակ տվեց «Բավարիային» 2:1 հաշվով, իսկ «Սեվիլիային» դուրս թողեց պայքարից:
Վիճակահանությունը կկայանա արդեն ուրբաթ օրը:
Top-News.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ