Անկարայում բազմաթիվ քաղաքացիներ են ձերբակալվել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն է ձեռնարկել մի շարք հասցեներով՝ ձերբակալելով օրերս սոցցանցերում հակապետական գրառումներ արած մի շարք անձանց:
Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպության հարելու կամ աջակցելու համար: Ոստիկանությունը պնդում է, որ վերջիններս կապ ունեն «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ:
Ձերբակալվածների հստակ թիվը չի նշվում:
Հայտնի է, որ նրանց թվում կա ընդդիմադիր «Էմեք» կուսակցության բարձրաստիճան 5 անդամ:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ