Մոսկվան փորձում է հետ պահել Բաքվին ԼՂ խնդրի ռազմական լուծումից. կլոր սեղան Բրյուսելում
Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրությունները, Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտը, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությունը կարող են պայմաններ ստեղծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով փորձագետներին:
«Մենք երբեք այդքան հեռու չենք եղել խաղաղ կարգավորումից, որքան այսօր: Նոր պատերազմի հավանակությունը ես մինչ այժմ շատ բարձր եմ համարում»,- նման կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
Այդ վտանգի գոյության հարցում համաձայնել են նաև Բրյուսելում EPC վերլուծական կենտրոնի կազմակերպած կլոր սեղանի մյուս մասնակիցները:
Հակամարտության հնարավոր շարունակության առնչությամբ մտավախությունների պատճառները քիչ չեն. կողմերը ոչ միայն ուժեղացրել են շփման գծում իրենց ռազմական ներկայությունը, այլև կրկին աճում են հասարակությունում ռազմատենչ տրամադրությունները, նշել են կլոր սեղանի մասնակիցները:
Այնուամենայնիվ, ոչ բոլորն են հոռետեսորեն տրամադրված:
LINKS բրիտանական վերլուծական կենտրոնի տնօրեն Դենիս Սամութը խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններում առաջընթացի հնարավորություն է տեսնում: Դրա համար, նրա խոսքով, հարկավոր են Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև միջազգային մակարդակում համապատասխան պայմաններ:
«Այժմ այն պահն է, երբ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, ինչ-որ դրական բան… Առաջիկա վեց-ութ ամիսները կարևոր են լինելու, և մենք կարող ենք տեսնել շարժ, որ մինչ այժմ չի եղել»,- ասել է Սամութը:
Crisis Group-ի անդամ Զաուր Շիրիևը նույնպես չի բացառել հնարավոր առաջընթացը: Նա նաև նշել է, որ ադրբեջանական հասարակությունում իշխանություններից ղարաբաղյան խնդրի լուծման հարցում արդյունքների են սպասում: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ եթե այնուամենայնիվ նոր բռնկում տեղի ունենա, այն ավելի մասշտաբային կլինի: «Հաջորդ սրացումը՝ «ապրիլ պլյուսը», կլինի շատ ավելի ավերիչ, քան երկու տարի առաջ տեղի ունեցած էսկալացիան»,- նախազգուշացրել է փորձագետը:
Փորձագետների համաձայն՝ չնայած միջազգային մակարդակում իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև մի շարք այլ հարցերի առնչությամբ բարդ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում նրանք փոխըմբռնում ունեն:
Տարտուսի համալսարանում դասավանդող քաղաքագետ Անդրեյ Մակարիչևի խոսքով՝ Մոսկվայի գլխավոր շահը ստատուս քվոյի պահպանումն է: Այդ պատճառով այն փորձում է Բաքվին հետ պահել ռազմական լուծումից: Միևնույն ժամանակ, Մոսկվան փորձում է Երևանին հետ պահել չափազանց ուժեղ արևմտամետ կողմնորոշումից:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են