Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի առաջիկա խաղին (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի առաջնության «Սաութհեմփթոնի» հետ առաջիկա հանդիպումը: Այդ մասին ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Մխիթարյանը ծնկի հետ խնդիր ունի: Դեռ չգիտենք վնասվածքի լրջությունը, սակայն նա բաց կթողնի կիրակի օրվա հանդիպումը», – այս գիշեր կայացած Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Արսենալ» – ԲԿՄԱ խաղից հետո նշել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ հանդիպման 58-րդ րոպեին մոսկվացիների պաշտպան Ալեքսանդր Շեննիկովը կոպիտ հնարքով կանգնեցրել է Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը, որի համար ստացել է դեղին քարտ: Երեք րոպե հետո մեր ֆուտբոլիստը ստիպված խնդրել է փոխարինում կատարել:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ