Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Արցախ

Ամերիկյան փորձագետ. Ալիեւի հայտարարությունն անառողջ է

Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին էր նվիրված Վաշինգտոնում, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում անցած քննարկումը: Մարտահրավերներից կարեւորագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, համաձայնեցին ամերիկյան փորձագետները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչեւ հակամարտության վերջնական կարգավորում Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը. «Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը պատրվակ է դառնում ղեկավարների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու համար»:

Վերլուծաբանի խոսքով, ինքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելուց հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցել: Հայաստանը սակայն, իր հերթին պետք է զիջումների պատրաստ լինի, նշում է Յալովիցը. «Լեռնային Ղարաբաղի շուրջ այդ տարածքների վերաբերյալ դուք պետք է որոշում կայացնեք՝ արդյոք ձե՞ր շահերից է այդ տարածքները պահել չնայած ամեն ինչի, թե՝ ժամանակն է այդ տարածքների փոխարեն Ադրբեջանից զիջումներ ստանալ»:

Դրան հակառակ սակայն, ապրիլյան պատերազմն էլ ավելի կողմերին հեռացրեց միմյանցից, իսկ պաշտոնական Բաքուն հայտարարեց Երեւանը «վերադարձնելու» վերաբերյալ: Հայտարարություն, որը փորձագետներն անհասկանալի են համարում: Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասում է. «Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որեւէ տարածքներ չվերադարձնել»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Ռուսաստանի դերին, Սթրոնսկին նշում է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կարող է հաջողության հասնել, եթե փորձի Հայաստանի վրա ճնշում գործադրել տարածքներ զիջելու համար.

«Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում այստեղ, սակայն, ես չեմ հավատում, որ բոլոր խաղաթղթերը Ռուսաստանի ձեռքում են»:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյի կարծիքով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայ հասարակությանը, որ հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա, քանի որ Ռուսաստանից որեւէ աջակցություն պատերազմի դեպքում չի լինելու:

«Հայաստանում մարդիկ ակնկալում էին, որ Ռուսաստանն աջակից կլինի Հայաստանին, ավելին կանի Հայաստանը պաշտպանելու համար», - նշում է Լանսկոյը:

Սակայն, երբ դա տեղի չունեցավ, Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները սկզբում հիասթափություն ապրեցին, այնուհետեւ՝ փորձեցին ավելի ամրապնդել Արեւմուտքի հետ հարաբերությունները, նշում է վերլուծաբանը:

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում, սակայն, բոլորովին այլ հարց է, թե որքանով է Ռուսաստանին ձեռնտու խնդրի վերջնական խաղաղ կարգավորումը, ավելացնում է Քեն Յալովիցը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում. «Հիմնական բանը, որ մենք կարող ենք անել, եւ հավատացած եմ, ռուսները նույնպես կարող են անել, թույլ չտալ պատերազմական գործողությունները»: