Ովքե՞ր են թուրքերը. Դա բարդ է. The New York Times-ի անդրադարձը
The New York Times պարբերականն անդրադարձել է Թուրքիայում ազգային ինքնության շուրջ սկսված նոր ճգնաժամին, որը սկիզբ է առել Թուրքիայի հանրային ծառայությունների կայքի կողմից երկրի քաղաքացիների ընտանեկան տոհմածառի մասին տվյալների հասանելի դարձնելուց հետո:
«Շուրջ մեկ դար թուրքական իշխանությունները դաժան ազգային քաղաքականություն են վարել իրենց քաղաքացիների հանդեպ, որը բացառում էր ցանկացած այլ տեսակի ազգային պատկանելություն ու ընդգծում «մաքուր» թրքականություն: Այսօր արդեն ռասսայական մաքրության գաղափարը սկսել է փլուզվել և Թուրքիայի ձախակողմյան հոսանքների ներկայացուցիչները մտահոգված են, որ նման անձնական տվյալների բազայի բացումը կարող է պատճառ դառնալ ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմի», - գրում է հեղինակը «Ովքե՞ր են թուրքերը: Դա բարդ է»:
Վերջինս նկատել է, որ հրապարակված արխիվները բուռն արձագանքների պատճառ են դարձել, որտեղ հազարավոր մարդիկ կիսվել են իրենց ծագման մասին տեղեկություններով, շատերը խոստովանել են, որ իրենց արմատներում գտել են հայկական հետք:
«Երկար ժամանակ ազգային ինքնության հարցը Թուրքիայի համար համարվել է ազգային անվտանգության խնդիր: Օսմանյան կայսրության հայերի մեծ մասը մահացել են 1915 թվականին տեղի ունեցած աքսորի ժամանակ, իսկ մնացյալն անցել են իսլամի՝ կյանքը փրկելու համար: Այս մասին պատմությունները երկար ժամանակ մնացել են որպես ընտանեկան գաղտնիք, այս հայերի ժառանգներից շատերը իրենց արմատների մասին իմացել են հասուն տարիքում», - նշում է հոդվածագիրը:
Նշենք, որ մինչ օրս կայքի տվյալ ծառայությունից հասցրել է օգտվել ավելի քան 8 մլն մարդ, չափից դուրս ծանրաբեռնվածության հետևանքով կայքն առաջին օրերին դադարեցրել է աշխատանքը, այնուհետև նորից վերաբացվել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ