Իսպանիայի հավաքականի 6-րդ գոլից հետո Մեսին հեռացել է տրիբունայից (Լուսանկար)
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հեռացել է տրիբունայից այն բանից հետո, երբ Արգենտինայի ազգային հավաքականը 6-րդ գոլն է բաց թողել իսպանացիների հետ ընկերական խաղի 74-րդ րոպեին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացած խաղը Մեսին բաց էր թողել ծնկի վնասվածքի պատճառով, իսկ Իսպանիայի հավաքականն առավելության էր հասել 6։1 հաշվով։
Արգենտինայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ պարտվել էր 1։6 հաշվով եւ 5-րդ անգամ՝ 5 գոլի տարբերությամբ։ 1958-ին արգենտինացիներին նույն հաշվով հաղթել էր Չեխոսլովակիան, իսկ 2009-ին՝ Բոլիվիան։
Հիշեցնենք, որ Մեսին ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել նաեւ Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղը (2:0), որը կայացել էր մարտի 23-ին։



















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ