100 տարի առաջ Թուրքիայից վտարում էին հայերին, այսօր՝ քրդերին
Չնայած այն հանգամանքին, որ Դիարբեքիրի որոշ շրջաններում պարետային ժամ է գործում, Սուրբ Կիրակոսի հայկական եկեղեցին, ինչպես եւ շատ այլ պատմական հուշարձաններ, թալանվել են: Այս մասին ասվում է Ahval News-ի կայքի հոդվածում:
«Ավելի քան 2.5 տարի բնակիչները չեն կարողանում մուտք գործել այդ տարածք: Այնտեղ կարող են մուտք գործել միայն անվտանգության ուժերի ներկայացուցիչները: Ուրեմն ո՞վ է թալանում պատմական հուշարձանները», - հարց է ուղղում հոդվածի հեղինակ Նուրչան Բայսալը:
Տեղացիների խոսքով՝ թալանված հուշարձանների շատ իրեր վաճառվում են տեղական շուկայում: Վաճառողներն ասում են, որ արտեֆակտները բերում են իրավապահ կառույցներում կապեր ունեցող մարդիկ:
Հեղինակը պատմում է քաղաքի հնագույն թաղամասերից մեկի մասին, որն ամբողոջությամբ ավերվել է: Այնտեղ կարելի է շատ շատրվաններ տեսնել, դռներ, պատմական շենքերի քարեր, որոնք մինչ օրս վաճառվում են: Նա հիշում է իր տատիկին, որը 2014-ին 104 տարեկանում մահացել է: Տատիկը նրան պատմել է Հայոց ցեղասպանության մասին: Նա պատմել է, որ 100 տարի առաջ հայերը եւ քրդերը միասին Շեյք Սելամեթ գյուղում են ապրել:
Ցեղասպանության ժամանակ «զինվորները գրոհով վերցրել են գյուղը, հավաքել են հայերին եւ տարել են դեպի մահ»: Տատիկը փոքր է եղել, բայց հիշում է, ինչպես է նրանց հայ հարեւանը հարցրել հորեղբորը. «Ինչու՞ եք դուք թույլ տալիս, որ մեզ տանեն»: Նա պատասխանել է. «Նրանք պետությունն են, ինչ կարող ենք մենք անել»: Հայը պատասխանել է. «Հայերը եւ քրդերը ինչպես թել ու ասեղը լինեն: Թելը միշտ հետեւում է ասեղին»:
«Թելը ասեղին հետեւեց անցյալ դարում: Հայերին ոչնչացնելուց հետո բռնությունը քրդերի դեմ շրջվեց: 100 տարի առաջ պետության ներքին թշնամին հայերն էին, հիմա՝ քրդերը: 100 տարի առաջ պետությունը հայերին վտարեց իրենց հայրենի հողից: Այսօր վտարվողները քրդերն են:
Ցեղասպանությունից 100 տարի անց հայերը շարունակում են թուրքական պետության աչքերում «տականքներ» մնալ: Հայերի եւ քրդերի հանդեպ ատելությունը միավորվում է, քանի որ մենք նրանց համար պետության «տականքներ» ենք:
Այո, տատիկ, թելը հետեւեց ասեղին: Ժամանակն է կտրել թելը եւ փոխել ճակատագիրը: Դեռ այդքան ուշ չէ», - գրում է հեղինակը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ