Բրազիլիայի թիմը Բեռլինում հաղթեց գերմանացիներին, օրվա արդյունքները
Գերմանիայի եւ Բրազիլիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Բեռլինում: Նվազագույն հաշվով հաղթեցին հյուրերը: Միակ գոլոը խփեց Գաբրիել Ժեզուսը:
Գերմանիայի - Բրազիլիա՝ 0:1
Գաբրիել Ժեզուս, 37
Ռումինիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց շվեդներին:
Ռումինիա - Շվեդիա՝ 1:0
Դորին Ռոտարիու, 57
Լեհաստանի հավաքականը հարավկորեացիների հետ խաղում հաղթում էր 2:0 հաշվով, սակայն 85-րդդ եւ 87-րդ րոպեներին երկու գոլ բաց թողեց: Լեհերը հաղթեցին ավելացված երկրորդ րոպեին խփած գոլի շնորիվ՝ 3:2:
Լեհաստան - Հարավային Կորեա՝ 3:2
Ռոբերտ Լեւանդովսկի, 32, Կամիլ Գրոսիցկի, 45, Պյոտր Զիլինսկի, 90+2 – Լի Չան Մին, 85, Հվան Հի Չան87
Բելգիայի հավաքականը ոչ մի շանս չտվեց Սաուդյան Արաբային ֆուտբոլիստներին՝ 4:0: Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն:
Բելգիա - Սաուդյան Արաբիա՝ 4:0
Ռոմելու Լուկակու, 13, 39, Միշի Բատշուայի, 77, Կեւին Դե Բրույնե, 78
Վրաստան - Էստոնիա՝ 2:0
Ջեմալ Տաբիձե, 6, Վալերի Կազաիշվիլի, 35
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցել է աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճած Իտալիայի թիմի հետ: Առաջին խաղակեսում անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիին գոլին իտալացիները պատասխանել են վերջնամասում դիպուկ իրացրած 11 մետրանոցով: Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:
Անգլիա - Իտալիա՝ 1:1
Ջեյմի Վարդի, 26 – Լորենցո Ինսինյե, 87, 11մ
Մարոկկո - Ուզբեկստան՝ 2:0
Այուբ Էլ Կաաբի, 4, Մանուել Դա Կոշտա, 43
Մադրիդում տեղի ունեցած ընկերական խաղում Իսպանիայի հավաքականն ընդունեց Արգենտինայի թիմին եւ առավելության հասավ 6:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իսկոն: Թեթեւ վնասվածքի պատճառով «Բարսելոնայի» առաջատար Լոնել Մեսին չօգնեց արգենտինացիներին: Իսպանիայի հավաքականում 125-րդ հանդիպումն է անցկացրել Անդրես Ինյեստան:
Իսպանիա - Արգենտինա՝ 6:1
Դիեգո Կոստա, 12, Իսկո, 27, 52, 74, Տիագո Ալկանտարա, 55, Յագո Ասպաս, 73, – Նիկոլաս Օտամենդի, 39


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ