Գերմանիայում պաշտոնանակ եղած մարզչին ճանաչել են լավագույն
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 2017 թվականի լավագույն մարզիչ է ճանաչել «Շտուտգարտի» նախկին գլխավոր մարզիչ Հանես Վոլֆին: 36-ամյա մասնագետը նման պատվի է արժանացել այն բանի համար, որ անցած տարի իր թիմի հետ նվաճել է Բենդեսլիգայի ուղեգիր:
«Նա մրցանակի է արժանացել, քանի որ հավատում եւ վստահում ենք նրան: Կարեւորն այն է, որ նա երիտասարդ ֆուտբոլիստներով կարողացել է մարտունակ թիմ ստեղծել: Համոզված եմ, որ Հանես Վոլֆին լավ ապագա է սպասվում մարզչական աշխատանքում», – մրցանակաբաշխության ժամանակ ասել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռայնհարտ Գրինդելը:
Նշենք, որ Հանես Վոլֆը պաշտոնանկ է արվել այս տարվա հունվարին, երբ թիմը երեք անըդմեջ պարտությունն է կրել առաջնությունում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ