Լյուկ Շոուն Մոուրինյոյի պատճառով որոշել է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Լյուկ Շոուն որոշել է այս մրցաշրջանի վերջում հեռանալ անգլիական ակումբից, գրում է BBC-ն։
«Բրայթոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (2։0) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինել էր Շոուին՝ նրա փոխարեն դաշտ դուրս բերելով Էշլի Յանգին։ Հետխաղյա ասուլիսում պորտուգալացի մասնագետը նշել էր, որ նման որոշում է կայացրել, քանի որ Լյուկ Շոուն չի կատարել իր հրահանգները։
Անգլիացի ֆուտբոլիստը խիստ հուսահատվել է Մոուրինյոյի մեկնաբանությունից եւ որոշել փոխել ակումբը։
Լյուկ Շոուն 2014-ին «Սաութհեմփթոնից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որը 27 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել նրան ձեռք բերելու համար։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ