Ադրբեջանը ղժղժում է Բակո Սահակյանի ամերիկյան այցի կապակցությամբ
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն նախատեսվող այցի կապակցությամբ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի դիվանագիտական գերատեսչությունը: Թե երբ է Բակո Սահակյանը պատրաստվում մեկնել Միացյալ Նահանգներ, և ինչ հանդիպումներ են նախատեսված ամերիկյան մայրաքաղաքում՝պաշտոնական Ստեփանակերտը չի հստակեցնում: Առայժմ Մանրամասներ չեն հաղորդում նաև Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունները , որոնք, ենթադրաբար, կազմակերպում են Լեռնային Ղարաբաղի ղեկավարի այցելությունը:
Ադրբեջանական կողմի՝ Նահանգներին ուղղված բողոքի նոտայում, ինչպես նշվում է, կոչ է արվում ամերիկյան իշխանություններին հետևել «միջազգային իրավունքների նորմերին և թույլ չտալ իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարմանը ուղղված գործունեություն»:
«Այդ քայլով Միացյալ Նահանգները լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և ծառայում տարածաշրջանում լարվածության աճին: Ադրբեջանը փոխադարձ կերպով կպատասխանի նման վարքագծին»,- ի լրումն պաշտոնական հաղորդագրության հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
«Արցախի ժողովուրդը ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս»․ Էվանս
Մինչդեռ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest ամսագրում իր հեղինակած հոդվածում, անդրադառնալով Բակո Սահակյանի առաջիկա այցին, գրում է, թե արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ազգերի ընտանիքում:
«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ամերիկյան վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ Միացյալ Նահանգները լուռ է այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,- ամերիկյան պարբերականում գրել է 2004-2006 թվականներին Հայաստանում ամերիկյան առաքելության ղեկավար Ջոն Էվանսը:
Դիվանագետը նշում է, որ ինչպես որևէ այլ երկիր Վաշինգտոնը ևս չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, սակայն Ղարաբաղի նախկին առաջնորդներից՝ օրինակ Արկադի Ղուկասյանը մի քանի անգամ այցելել է Նահանգներ և աշխատանքային հանդիպումներ ունեցել ամերիկյան Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ, հիշեցնում է ամերիկացի դիվանագետը:
Էվանսի հեղինակած հոդվածում կարմիր թելի պես անցնում է Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության գաղափարը:
Նախկին դեսպանի համոզմամբ՝ ազգերի ինքնորոշման իրավունքը այլևս գերակա է դարձել տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ:
«Արցախի ժողովուրդը ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս և չպետք է մեկուսացվի մարդկության կողմից»,- եզրափակել է դիվանագետը:

















































Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ստեփանակերտին մերձակա վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218, վիրավորվել 120, անհետ կորել 21 մարդ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են