Քաղաքացի չհանդիսացող մեր բոլոր հայրենակիցները Արցախում հողի սեփականության իրավունք կստանան
Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մեր բոլոր այն հայրենակիցներն, ովքեր իրենց ուժերով եւ սեփական ներդրումներով Արցախում արտադրական նշանակության այգիներ կհիմնեն, նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ մեկնաբանելով, որ գերատեսչության կողմից այս առումով առաջարկ է լինելու հողային օրենսգրքում բացառություն սահմանել մեր այդ հայրենակիցների համար:
«Սահմանադրությամբ հնարավորություն չկա հողը վաճառելու կամ սեփականության իրավունքով տրամադրելու օտարերկրյա քաղաքացիներին՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Կարծում եմ՝ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, եթե ցանկություն ունենան Արցախում այգեգործության զարգացման համար իրենց ծանրակշիռ ներդրումը ունենալ, բացառիկ իրավունք պիտի ունենան նաեւ սեփականություն ունենանալու: Սա մեր պատկերացումն է»,- ասել է գյուղնախարարը:
Միրզոյանի խոսքով՝ նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ նաեւ ԱՀ այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտադրական նշանակության այգիներ, սակայն դրանք գտնվում են վարձակալած հողերում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են