Թուրքիայի 3 առաջատար ֆուտբոլային թիմերի երկրպագուները միավորվել են կառավարման նախագահական համակարգի դեմ
Թուրքիայի երեք առաջատար ֆուտբոլային թիմերի` «Բեշիկթաշի», «Ֆեներբահչեի» և «Գալաթասարայի» ֆան-ակումբները, որոնք հայտնի են միմյանց հանդեպ սուր քննադատությամբ ու ընդգծված թշնամանքով, միավորվել են երկրում կառավարման նախագահական համակարգին անցման դեմ իրենց ձայնը բարձրացնելու համար:
Ինչպես գրում է«Ջումհուրիյեթ» պարբերականը` Թուրքիայի երեք ամենախոշոր ֆուտբոլային թիմերի երկրպագուները համացանցի միջոցով կոչ են արել բոլորին դեմ քվեարկել կայանալիք հանրաքվեի ժամանակ և քննադատել նախագահական համակարգին անցնելուն կողմ արտահայտված հայտնի ֆուտբոլիստներ Բուրաք Յըլմազին և Արդա Թուրանին, որոնք ավելի վաղ սոցցանցի իրենց էջերում սկսել էին «Այո» ակցիան` հաջակցություն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծին:
«Մենք էլ ազատ ու արժանապատիվ երկրում ապրելու համար ասում ենք «ՈՉ», - գրել է «Ֆեներբահչեի» պաշտոնական ֆան-ակումբներից մեկը, ինչից հետո գրությունն իրենց էջերում են տեղադրել նաև մյուս երկու ակումբների ֆան-էջերը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են