Զավեն Անդրիասյանը Հիկարու Նակամուրայի հետ կիսեց 2-3-րդ տեղերը
Մոսկվայում կայացած «Աերոֆլոտ Օփեն» դասական շախմատի մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցավ նաեւ կայծակնային շախմատի մրցաշար, որը հավաքել էր ավելի հզոր կազմ: Մասնակիցների թվում էին նաեւ աշխարհի առաջատար շախմատիստներ Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին եւ այլք:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել են 210 շախմատիստ, այդ թվում 83 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացրած 13 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր եւ Հիկարու Նակամուրայի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Յան Նեպոմնյաշչին, որը վաստակեց 15 միավոր:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ