Ալիեւը բացատրել է իր կնոջ նշանակումը փոխնախագահի պաշտոնում
Մեհրիբան Ալիեւայի նշանակումը Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում պայմանավորված է նրա հաջողություններով եւ հասարակական–քաղաքական, մշակութային եւ միջազգային ոլորտներում նրա էֆեկտիվ գործունեությամբ,– հայտարարել է նրա ամուսինը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիեւը։
«Երկար տարիներ Ալիեւան լուրջ դերակատարում ունի հասարակական քաղաքական, մշակութային, միջազգային գործունեության ոլորտներում։ Նա բազմակողմանի եւ հաջող գործունեություն է իրականացնում։ Հենց այդ գործոններով էլ ես առաջնորդվել եմ, ընդունելով՝ նրան Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու որոշումը»,– երեքշաբթի օրը, Անվտանգության խորհրդի նիստում ասել է Ալիեւը՝ ներկայացնելով Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում։
Նա նաեւ ավելացրել է, որ Ալիեվան արհեստավարժ է, փորձառու եւ սկզբունքային մարդ, հումանիստ։
Նախագահը հիշեցրել է, որ Ալիեւան նաեւ Ադրբեջանի իշխող կուսակցության ղեկավարի տեղակալն է, որի անդամների թիվը հասնում է մոտ 700հազարի։
Նրա խոսքերով, Ալիեւան շատ բան է անում միջազգային հարթակում Ադրբեջանի առաջխաղացման եւ նրա մշակույթի քարոզչության համար։ «Նա նաեւ ղեկավարել է այնպիսի խոշոր միջազգային միջոցառումների կազմակերպչական կոմիտեները, ինչպիսիք են Եվրատեսիլը՝ 2012-ին, Առաջին Եվրոպական խաղերը՝ 2015-ին։ Բոլոր այս միջոցառումները հրաշալի են կազմակերպված եղել։ Ալիեւան ղեկավարում է IV Իսլամական խաղերի կազմակերպչական կոմիտեն (տեղի են ունենալու 2017-ի մարտին), եւ ես չեմ կասկածում, որ այս խաղերը եւս կկազմակերպվեն բարձր մակարդակով»,– նշել է նախագահը։

















































Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Ալիևը վիրավորել է խորհրդային համակարգում կարիերա արած իր հոր՝ Հեյդարի հիշատակը. «Кавказарь»
Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում. Ալիև
Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են