Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Հայաստան

Սուգայիթում հայերի ջարդերը դարձան Ղարաբաղյան հակամարտության «Չեռնոբիլը». Թոմաս դե Վաալ

Սուգայիթում հայերի ջարդերը դարձան Ղարաբաղյան հակամարտության «Չեռնոբիլը»։ Այսպիսի կարծիք է հայտնել բրիտանացի լրագրող եւ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը «Էխո Կավկազա»–ին տված հարցազրույցում։

«Բոլոր հայերն ու ադրբեջանցիները ներգրաված են հակամարտությունում, ոչ ոք արդեն չի կարող չեզոք դիրք գրավել։ Իսկ Մոսկվան պատրաստ չէր հակամարտությանը, (Միխայիլ) Գորբաչովը, կարծում եմ, պատկերացում չուներ ազգային հարցերի մասին, քիչ էր հասկանում ինչ է նշանակում ղարաբաղյան հարց եւ այդ իրադարձությունները ցույց տվեցին հակամարտությունում միջնորդ լինելու Մոսկվայի անկարողությունը»,–նշել է դե Վաալը։

Նրա խոսքով, անցած 30 տարիների ընթացքում հակամարտության լուծման լուրջ փորձեր են եղել։ «Եվ ես կարծում եմ, որ դրան պատրաստ էր Լեւոն Տեր–Պետրոսյանը, որն ուներ այնպիսի ռազմավարական հաշվարկ, որ Հայաստանը չի զարգանա, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել։ Ես կարծում եմ, որ Հեյդար Ալիեւը նույնպես փաստացի պատրաստ էր հակամարտության կարգավորմանը։ Բայց երկու հանգամանք կա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գրեթե անլուծելի է, քանի որ այդ տարածքների կարգավիճակի շուրջ կա երկու հակասող տարբերակ՝ կլինի այն Հայաստանի մաս թե՞ Ադրբեջանի մաս, ուստի այստեղ դժվար է զիջումային տարբերակ գտնել։ Երկրորդ հարցն այն է, որ այստեղ ոչ միայն ղեկավարությունն է հարց լուծում, այլ նաեւ հասարակությունն իր կարծիքն ունի։ Եվ ցանկացած ղեկավար, եթե ցանկանում է խնդրին լուծում տալ, պետք է գործի շատ զգուշությամբ։ 1998 թվականին Տեր–Պետրոսյանը որոշել էր գնալ բավականին համարձակ քայլի՝ ընդունելով հերթական խաղաղ կարգավորման պլանը եւ փաստացիորեն տապալվեց»։

Խոսելով ներկայիս իրավիճակի մասին՝ փորձագետը նշել է, որ հիմա վիճակն ավելի վատ է, քան այն ժամանակ, մանեւրի հնարավորությունն ավելի քիչ է, իսկ ամենասուր եւ մեծ խնդիրն այն է, որ հայերը վերահսկում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղը։ «Ես կարծում եմ, որ բոլորը քիչ թե շատ հասկանում են, որ ցանկացած որոշման պարագայում Լեռնային Ղարաբաղը կշարունակի մնալ հայերի վերահսկողության ներքո։ Բայց այստեղ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների հարցը, որոնք չեն եղել Լեռնային Ղարաբաղի մաս՝ Ադրբեջանի շրջանները, որոնք նույնպես գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ։ Իհարկե, Ադրբեջանը երբեք չի համակերպվի այդ տարածքների կորստի հետ, որոնց վրա ապրում էին կես միլիոն ադրբեջանցիներ, որոնք ներկայումս հանդիսանում են փախստականներ։ Մյուս կողմից, հայկական կողմը դրանք ադրբեջանցիներին չի վերադարձնի, քանի դեռ չկան անվտանգության ամուր երաշխիքներ։ Ես կարծում եմ 20 տարի առաջ ավելի հեշտ կլիներ այս հարցը լուծել, քան հիմա»,–նշել է Վաալը։

Նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ առկա է. «Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում։ Ո՞վ կգնա այդպիսի ռիսկի եւ նման վտանգավոր հակամարտություն կսկսի, որը կարող է հանգեցնել զանգվածային զոհերի եւ ավերածությունների: Բայց մյուս կողմից՝ կոնֆլիկտայնության մակարդակը շատ բարձր է՝ փոխադարձ սպառնալիքներ, բանավոր հայտարարություններ եւ շփման գծում ծանր սպառազինության զանգվածային կուտակում՝ հրետանի, ավիացիա»,- ասել է Դե Վալը՝ նշելով առկա վտանգները եւ հաշվի առնելով, որ առաջնագծում գտնվող հրամանատարները հրադադարի լուրջ խախտման դեպքում ստիպված կարող են արագ որոշում կայացնել եւ չհասցնել կապվել Բաքվի կամ Երեւանի հետ:

Նրա համոզմամբ՝ Կովկասում «հին» հակամարտություններն անկայունության կայուն բաղադրիչներ են արտաքին աշխարհի համար. «Նրանք, ովքեր ավելի ուշադիր են դրանց հետեւում, իհարկե տեսնում են նոր հակամարտության վտանգը, բազում խնդիրներ: Բայց Վաշինգթոնում, Բրյուսելում եւ այլ մայրաքաղաքներում կան այլ առաջնահերթություններ՝ Սիրիա, Իրան, Հյուսիսային Կորեա եւ, իհարկե, Ուկրաինա, որոնք արեւմտյան քաղաքական գործիչների համար շատ ավելի սուր խնդիր են, քան Կովկասը»:

Նրա կարծիքով՝ վտանգ, իհարկե, կա, որովհետեւ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը բավական լուրջ է։ «Իմ կարծիքով՝ լավ կլիներ ավելի շատ ուշադրություն հատկացնել, ավելի շատ ջանքեր գործադրել այժմ, այլ ոչ որոշ ժամանակ անց, երբ հակամարտությունը կարող է անսպասելիորեն վերսկսվել»,- ասել է Դե Վաալը: