Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի Դամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմական ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026 ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել էՍիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANAՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՁերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՁերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքըՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ

Աշխարհը ձախողում է աջակցություն ցուցաբերել նորածիններին. ՅՈՒՆԻՍԵՖ

Լավագույն վայրերում ծնվող երեխաները 50 անգամ քիչ հավանական է, որ մահանան կյանքի առաջին ամսում

Նյու Յորք, 21-ը փետրվարի, 2018 թ․- Նորածին երեխաների մահվան դեպքերը շարունակում են տագնապալի բարձ ցուցանիշներ գրանցել համաշխարհային մասշտաբով, հատկապես` աշխարհի ամենաաղքատ երկրներում։ Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նորածինների մահացության մասին նոր զեկույցում։ Ճապոնիայում, Իսլանդիայում և Սինգապուրում ծնված երեխաները ապրելու ամենաշատ հավանակունությունն ունեն, մինչդեռ Պակիստանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Աֆղանստանում ծնվածները բոլորից շատ են տուժում։

«Թեև անցած քառորդ դարի ընթացքում մենք ավելի քան կիսով չափ կրճատել ենք մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահերի թիվը, մեկ ամսականը չլրացած երեխաների շրջանում նմանատիպ արդյունքի չենք հասել», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore)։ «Հաշվի առնելով, որ այս մահերի մեծ մասը կանխարգելի է, անկասկած, մենք ձախողում ենք աջակցություն ցուցաբերել աշխարհի ամենաաղքատ երեխաներին»։

Ըստ զեկույցի, ցածր եկամուտ ունեցող երկրներում 1,000 նորածնին բաժին ընկնող նորածնային մահացության միջին ցուցանիշը 27 է։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը 3 է 1,000 նորածնի հաշվով։ Ամենավտանգավոր վայրերում ծնվող երեխաների մահվան հավանականությունը 50 անգամ ավելի մեծ է, քան նրանցը, ովքեր ծնվում են ամենաանվտանգ երկրներում։

Զեկույցը նաև նշում է, որ ծնվելու համար ամենավտանգավոր տասը վայրերից ութը գտնվում են Աֆրիկայի ենթասահարյան հատվածում, որտեղ հղի կանայք ծննդաբերության ժամանակ որևէ օգնություն ստանալու փոքր հավանակություն ունեն՝ աղքատության, ընդհարումների և ցածրորակ առողջապահական հաստատությունների պատճառով։ Եթե մինչև 2030թ․ յուրաքանչյուր երկիր իր նորածնային մահացության ցուցանիշը հասցներ բարձր եկամուտ ունեցողների ցուցանիշին, ապա 16 միլիոն կյանք կփրկվեր։

Կյանքի անհավասար պատկեր՝[1]

Նորածնային մահացության ամենաբարձր ցուցանիշները Նորածնային մահացության ամենացածր ցուցանիշները

1. Պակիստան՝ 22-ից 1-ը 1. Ճապոնիա՝ 1111-ից 1-ը
2. Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ 24-ից 1-ը 2. Իսլանդիա՝ 1000-ից 1-ը
3. Աֆղանստան՝ 25-ից 1-ը 3. Սինգապուր՝ 909-ից 1-ը
4. Սոմալի՝ 26-ից 1-ը 4. Ֆինլանդիա՝ 833-ից 1-ը
5. Լեսոթո՝ 26-ից 1-ը 5. Էստոնիա՝ 769-ից 1-ը
6. Գվինեա Բիսաու՝ 26-ից 1-ը 6. Սլովենիա՝ 769-ից 1-ը
7. Հարավային Սուդան՝26-ից 1-ը 7. Կիպրոս՝ 714-ից 1-ը
8. Կոտ դ’Իվուար՝ 27-ից 1-ը 8. Բելառուս՝ 667-ից 1-ը
9. Մալի՝ 28-ից 1-ը 9. Լյուքսեմբուրգ՝ 667-ից 1-ը
10. Չադ՝ 28-ից 1-ը 10. Նորվեգիա՝ 667-ից 1-ը
11. Հարավային Կորեա՝ 667-ից 1-ը

Ըստ զեկույցի, նորածնային մահերի 80 տոկոսի պատճառ են հադիսանում վաղաժամ ծննդաբերությունը, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները և այնպիսի վարակներ, ինչպիսիք են թոքաբորբն ու սեպսիսը։ Այս մահերը կարելի է կանխարգելել վերապատրաստված մանկաբարձների, ինչպես նաև` մաքուր ջրի, վարակազերծման, կյանքի առաջին ժամից սկսած կրծքով կերակրման, մոր հետ մաշկը մաշկին շփման և առողջ սնուցման միջոցով։ Այնուամենայնիվ, վերապատրաստված բուժաշխատողների և մանկաբարձների պակասը նշանակում է, որ հազարավոր նորածիններ չեն ստանում այն կենսափրկարար աջակցությունը, որը նրանց անհրաժեշտ է ապրելու համար։ Օրինակ՝ եթե Նորվեգիայում 10,000 հոգուն սպասարկելու համար կա 218 բժիշկ, բուժքույր ու մանկաբարձ, Սոմալիում նույն թվով մարդուն հասնում է միայն մեկ մասնագետ։



Այս ամիս ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է Every Child ALIVE (Կյանքի ապահովում յուրաքանչյուր երեխայի համար) համաշխարհային արշավը, որի նպատակն է լուծումներ պահանջել և լուծումներ տրամադրել աշխարհի նորածինների համար։ Արշավի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, առողջապահական մարմիններին, դոնորներին, մասնավոր հատվածին, ընտանիքներին և բիզնեսներին հրատապ կոչ է անում՝ պայքարել յուրաքանչյուր երեխայի կյանքի համար՝
Մայրական ու նորածնային խնամքի համար ներգրավել, վերապատրաստել և անհրաժեշտ գիտելիքներով ու փորձառությամբ ապահովել բավարար թվով բժիշկների, բուժքույրերի ու մանկաբարձների,
Յուրաքանչյուր մոր և մանկան համար երաշխավորել մաքուր ու գործող առողջապահական հաստատություններ, որոնք ապահովված են ջրով, օճառով և էլեկտրականությամբ,
Առաջնահերթություն դարձնել յուրաքանչյուր մորն ու մանկանը կենսափրկարար դեղամիջոցներով և առողջ կյանք սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովելը,
Արտոնել դեռահաս աղջիկներին, մայրերին ու ընտանիքներին՝ պահանջել և ստանալ որակյալ առողջապահական խնամք։

«Ամեն տարի ամբողջ աշխարհում 2.6 միլիոն նորածին է մահանում մինչև իր կյանքի առաջին ամիսը լրանալը։ Նրանցից մեկ միլիոնը մահանում է հենց ծնվելու օրը», - նշեց տիկին Ֆորը։ «Մենք գիտենք, որ կարող ենք փրկել այս երեխաների մեծամասնությանը՝ յուրաքանչյուր մոր և նորածնի համար նախատեսված մատչելի ու որակյալ առողջապահական միջամտություններով։ Մեր կողմից կատարված յուրաքանչյուր փոքրիկ քայլը կարող է երաշխավորել յուրաքանչյուր կյանքի առաջին փոքրիկ քայլերը»։

###

[1] Մանկական մահացության գործակիցները գնահատականներ են որոշակիության միջակայքերով: Վարկանշային աղյուսակը հիմնված է նորածնային մահացության մեդիանների վրա (նորածնային մահեր 1000 կենդանածնի հաշվով): Դրանց մեջ չեն մտնում անորոշությունները և հետևաբար, վարկանշային տեղերը ենթակա են փոփոխության: Վարկանշային աղյուսակում չեն ընդգրկված 1000 կենդանածնից պակաս կամ 90.000 բնակչություն չունեցող երկրները: