Սեյրան Օհանյանն ունի պրոֆեսիոնալ զինվորականի հետագիծ. Ա. Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է¸ որ ճիշտ չէ Սեյրան Օհանյան դիտարկել որպես քաղաքական գործիչ և այդ տեսանկյունից քննարկել¸ որքանով էր ճիշտ¸ որ հենց նա գլխավորեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ընտրացուցակի առաջին համարը: Այսօր նա այսպիսի տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Սեյրան Օհանյանի անձը քննարկելը ճիշտ չէ այն առումով¸ որ Սեյրան Օհանյանը ազգային հերոս էր¸ Հայաստանի լավագույն կառավարիչներից էր: Անձ¸ որն ունի պրոֆեսիոնալ զինվորականի հետագիծ: Անկախ նրանից իշխանության մեջ ով է եղել¸ ինքը բանակի մեջ է եղել: Ես իրեն չէի դասի քաղաքական գործչի շրջանանակում¸ այլ դասական զինվորականի¸ որը տեսնում է¸ որ խնդիր կա բանակի և անվտանգության հետ և հասկանում¸ որ դա այլևս հնարավոր չէ միայն բանակի շրջանակում լուծել: Այստեղ պետք է և´ սոցիալական –տնտեոական առաջընթաց և բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխություն» ¸-նշեց նա:
Նրա խոսքով մինչ Օհանյանի՝ ընդդիմություն դառնալը¸ լրատվամիջոցներով պարբերաբար նշվում էր¸ որ Օհանյանը առանձնանում է իր որակներով և պարկեշտությամբ.
«Այս առումով նա սպիտակ ագռավի տիտղոսին կարող էր արժանանալ իշխանության մեջ»¸-նկատեց նա:
Ըստ Մարտիրոսյանի ՝ Սեյրան Օհանյանն անսխալական չէ¸ սակայն հաշվի առնելով նրա վաստակը ¸ որոշվել է¸ որ հենց նա պետք է գլխավորի իրենց դաշինքը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են