Հաջողությամբ նիհարելու համար անհրաժեշտ է ընդամենը դանդաղ ուտել
Առանց ավելորդ չարչարանքի նիհարելու եւ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար պետք է ընդամենը կերակուրը երկար ծամել եւ յուրաքանչյուր հաջորդ չափաբաժնից առաջ դադար տալ: Այս մասին հայտնում են Կյուսյու (Ճապոնիա) համալսարանի գիտնականները:
Մոտ 60 հազար տղամարդկանց եւ կանանց մասնակցությամբ նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ կապ գոյություն ունի կերակուրը ուտելու արագության եւ գոտկատեղի շրջագծի ու ավելորդ քաշի միջեւ: Գիտնականների համար ճարպակալման չափանիշ է ծառայել մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշը (որը հաշվարկվում է մարդու հասակի եւ քաշի հարաբերակցությամբ): Սովորաբար 25-ից բարձր ինդեքսը ավելորդ քաշի ցուցանիշ է, իսկ 30-ից բարձրը՝ արդեն ճարպակալման: Սակայն ճապոնացիների համար մարմնի զանգվածի 25 ինդեքսն արդեն ահազանգում է ճարպակալման մասին, ինչը պայմանավորված է Ճապոնիայի բնակչության մարմնակազմության առանձնահատկություններով:
Գիտնականներն իրենց հետազոտությամբ հայտնաբերել են, որ եթե կարողանաս քեզ ստիպել հնարավորինս դանդաղ ուտել, ապա հնարավոր է ճարպակալումը արդյունավետորեն կանխել եւ զգալիորեն նվազեցնել առողջության համար վտանգները: Նրանք վերլուծել են 2-րդ տիպի դիաբետ ախտորոշմամբ 59,717 մարդու տվյալները: Այս հիվանդությունը սովորաբար առաջանում է հասուն տարիքում ավելորդ քաշի պատճառով: Հետազոտության մասնակիցները 2008-2013 թվականների ընթացքում առողջության կանոնավոր ստուգումներ են անցել: Գիտնականների ստացած բժշկական տվյալները ներառել են նրանց տարիքը եւ սեռը, մարմնի զանգվածի ինդեքսը, գոտկատեղի շրջագիծը, արյան ճնշումը, սնվելու առանձնահատկությունները, ալկոհոլ օգտագործելու սովորությունը եւ ծխելը: Դրանից բացի, գիտնականները 6 տարի նշել են կերակուրն ուտելու արագության փոփոխությունները:
Պարզվել է, որ 4192 հիվանդներ, որոնք սնունդը սովոր էին երկար ծամել, ունեին գոտկատեղի ավելի փոքր միջին շրջագիծ, մարմնի զանգվածի 22,3 ինդեքս եւ նրանց թվում զգալիորեն ավելի քիչ են եղել ճարպակալմամբ մարդիկ՝ ընդհանուր թվի 21,5 տոկոսը: Համեմատության համար՝ նրանցից 44 տոկոսը, ովքեր արագ էին ուտում, տառապել են ճարպակալմամբ եւ ունեցել են մարմնի զանգածի 25 եւ ավելի ինդեքս:
Մյուս գործոնները, որոնք կարող են մարդկանց օգնել քաշ կորցնել, հետևյալն են՝ կրճատել ինչ-որ բաներ ուտելը հիմնական սնվելու ժամերի միջեւ, ինչպես նաեւ նվազագույնը քնից երկու ժամ առաջ սնունդ ընդունելուց հրաժարվել։ Միեւնույն ժամանակ, նախաճաշը բաց թողնելը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, չի ազդում քաշի փոփոխությունների վրա:
Հավանաբար, դանդաղ ուտելն օգնում է նիհարել, քանի որ ստամոքսն այդ ողջ ընթացքում հասցնում է ուղեղին կշտանալու ազդանշան ուղարկել, եւ արդյունքում մարդն ավելի քիչ է ուտում։
Սակայն այդպիսի փորձերի ժամանակ սնվելու արագության մասին միանշանակ եզրակացություններ անելու համար պետք է հստակ ֆիքսել հետեւյալը՝ մասնակիցների կարծիքն իրենց սնվելու արագության մասին կարող է սուբյեկտիվ լինել եւ գիտնականների ստացած տվյալները սխալ ներկայացնել։ Բացի այդ, մոտ ապագայում նմանատիպ հետազոտություններ պետք է անցկացվեն դիաբետով չտառապող մարդկանց շրջանում, որպեսզի բացառվի քաշ կորցնելու կամ ձեռք բերելու ժամանակ այդ հիվանդության բուժման պոտենցիալ դերը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...