Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» խուսափեց պարտությունից Լոնդոնում, «Բավարիան» շանս չտվեց «Բեշիկթաշին»՝ 5:0 (Տեսանյութ)
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» ընդունեց Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնային: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Առաջին խաղակեսում «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի հարվածներից հետո երկու անգամ «Բարսելոնային» գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը:
62-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի փոխանցումից հետո Վիլիանը հեռվից կատարած անհավանական հարվածով գրավեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը: Հյուրերը պատասխանեցին իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի անկասելի անցումով, սուր փոխանցումով Լիոնել Մեսիին եւ արգենտինացու գոլով: Մեսին կարիերայի ընթացքում առաջին անգամ է գրավում «Չելսիի» դարպասը (9 խաղում):
Օրվա մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:
«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դեմ վերջին հույսի խախտման համար թուրքական թիմի խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդան արդեն 16-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը թվային առավելությունը գոլի վերածեց 43-րդ րոպեին: Աչքի ընկավ գերմանացի Թոմաս Մյուլերը, որը ընդմիջումից հետո խփեց նաեւ իր երկրորդ գոլը: Դուբլի հեղինակ դարձավ նաեւ Ռոբերտ Լեւանդովսկին: Մրցակցի դարպասը գրավեց նաեւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը:
Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 14-ին:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:1
Վիլիան, 62 - Լիոնել Մեսի, 75
«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 5:0
Թոմաս Մյուլեր, 43, 66, Քինգսլի Քոման, 52, Ռոբերտ Լեւանդովսկի, 79, 88
Հեռացում՝ Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ»), 16


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ