Ընտրելու եք կամ արժանապատվությունը, կամ ստրկությունն ու վատ կյանքը
Այս օրերին բազմաթիվ ընտրողներ, իսկ ավելի ճիշտ ընտրողների գերակշիռ մասը փորձում են հասկանալ, թե ում պետք է ընտրել եւ ում է պետք ձայն տալ:
Առաջին հայացքից թվում է, թե բարդ ընտրություն է, բայց միայն առաջին հայացքից:
Իրականում մենք, բոլորս պետք է ընտրենք կամ արժանապատիվ, դեպի զարգացում տանող կյանքը, կամ ստրկությունն ու վատ կյանքը:
Այսպխես, եթե դուք ընտրատեղամաս գնաք, եւ ընտրեք ձեր որոշման համաձայն,անկախ նրանից, թե ում օգտին եք քվեարկելու, ապա դուք կընտրեք արժանապատիվ եւ դեպի զարգացում տանող կյանքը:
Իսկ եթե ընտրեք այս կամ այն կուսակցությանը միայն նրա համար, որ ձեր հիմնարկի պետը կամ գյուղապետն է հրահանգել, կամ էլ ընտրակաշառք եք վերցրել, ապա դուք ընտրում եք ստրկությունն ու վատ կյանքը:
Այսպիսով, եթե ցանկանում եք, որ դուք եւ ձեր ընտանիքը, ձեր երեխաները ապրեն ճորտի, ստրուկի նման, եթե ուզում եք, որ արտագաղթը ավելի մեծանա, իսկ աղքատ լինեն բնակչության 95 տոկոսը, ապա ենթարկվեք գյուղապետի կամ հիմնարկի ղեկավարի հրահանգին կամ վրեցրեք ձեզ նետված ընտրակաշառքը, որն օրական կտրվածքով կազմում է 2-3 կամ 5 դրամ եւ անհանգիստ խղճով քվեարկեք:
Հիշեցնենք մեկ անգամ եւս, եթե դուք քվեարկեք ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված այս կամ այն թեկնածուի օգտին, ապա դուք արդեն քվեարկում եք ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի օգտին:
Այսպիսով՝ ընտրությունը ձերն է:
Top-News.am

















































Շարմազանովն այդպես էլ չհասկացավ, թե ինչ էր ասում դեսպանը
Դուք փողը տվեք եւ մի կողմ քաշվեք, իսկ մենք ինչ կուզենք, այն էլ կանենք
Ինչու ՀՀԿ-ում լարվածություն չկա
ՀՀԿ-ի երազած Հայաստանն այսպիսին է (Տեսանյութ)
ՀՀԿ-ում սուր պայքար է. նույն պաշտոնին երեք մարդ է հավակնում, այդ թվում Միհրան Պողոսյանը
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են