ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած շրջաններ
Եվրամիության՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ծրագրում է որքան հնարավոր է շուտ այցելել այն շրջաններ, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով, որպեսզի իր ավանդը բերի նրա հումանիտար հարթության քննարկման մեջ: Նա այս մասին ասել է Trend-ի հետ հարցազրույցում:
«ԵՄ-ն եւ ես անձամբ ցավում ենք հակամարտության գոտում մարդկային բոլոր զոհերի համար: Մեր դիտարկումներով՝ ամեն տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի թիվը, որոնցից շատերն անչափ երիտասարդ են, չափազանց վշտացնում է: Ոչ մի հիմնավորում չկա, որպեսզի սա տարեցտարի շարունակվի: Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտումները մարդկանց կյանքի ամենօրյա մասն են դարձել, որոնք մոտ են բնակվում զորքերի շփման գծին եւ միջպետական սահմանին: Չնայած նրան, որ միջադեպերի թիվն անցյալ տարվանից կրճատվել է, սարսափելի միջադեպերը շարունակում են տեղի ունենալ: Զուտ հումանիտար տեսանկյունից սա պետք է դադարեցվի: Սա նաեւ վնաս է հասցնում բանակցությունների արդյունավետությանը»,- կարծում է Կլաարը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կողմերին մշտապես կոչ է անում խստորեն հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ զսպվածություն հանդես բերել:
«Մենք կողմերին համառորեն կոչ ենք անում կատարել պայմանավորվածությունները, որոնք նախագահների միջեւ ձեռք էին բերվել Ժնեւում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ, որոնք ի լրացումն բանակցությունների ակտիվացման՝ նաեւ տեղերում լարվածության թուլացման միջոցառումներ են նախատեսում»,- ասել է հատուկ ներկայացուցիչը: Ժամանակն է նաեւ կնքել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին համաձայնագիրը: Նրա կարծիքով՝ տեղերում լարվածության թուլացումը կնպաստի քաղաքացիական հասարակության շրջանում զոհերի թվի կրճատմանը: Սա նաեւ կթեթեւացնի փոխընդունելի համաձայնագրի ձեռքբերումը եւ չի ցեմենտի ստատուս քվոն, հավելել է Կլաարը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են