Բուլղարիան կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը
Բուլղարիան կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ԵՄ աջակցությամբ
Բուլղարիան հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և Եվրամիության աջակցությամբ: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը` անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին` հետևյալ ձևակերպմամբ.
«Պարոն Ռադև, ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար աղավաղում են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրների, այդ թվում` Բուլղարիայի մոտեցումները: Կներկայացնե՞ք Ձեր դիրքորոշումը և արդյոք այն համընկնո՞ւմ է Եվրամիության դիրքորոշման հետ»:
«Բուլղարիան շատ հստակ դիրքորոշում է ունեցել, որ հիմնահարցը կարող է լուծվել խաղաղ միջոցներով` Մինսկի խմբի միջնորդությամբ` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ, և ԵՄ աջակցությամբ: Շատ կարևոր է երկու երկրների նախագահների ակտիվ երկխոսությունը, որն ավելի քիչ էմոցիաների ու ավելի շատ խոհամտության վրա հիմնվի: Որպես Եվրոպական միության խորհուրդը նախագահող երկիր Բուլղարիան կաջակցի այս դիրքորոշման առաջ մղմանը»,- ասաց նախագահ Ռադևը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են