Անհեթեթ ցուցմունքների հիման վրա Վարդան Օսկանյանի որդու դեմ քրեական գործ է հարուցվել
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, եւ նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանն առեւանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ եւ պահանջել են վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։
Ակնհայտ է, որ եթե գործում չլիներ վարդան Օսկանյանի որդին, ապա որեւէ քրեական գործչէր հարուցվի, քանի որ ներկայացված բողոքը լի է անհեթեթություններով: Ստացվում է, որ այսուհետ ցանկացած ոք, չկարողանալով վերադարձնել պարտքը, վազելու է ոստիկանություն, հայտնի, որ իրեն սպառնում են եւ աառեւանգել են, եւ դա բավական կլինի պարտք տվողների դեմ քրեական գործ հարուցել:
Բարեբախտաբար քննիչը խափանման միջոց ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման ուղղությամբ։
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են