Լապշինի գործը վտանգավոր նախադեպ է ստեղծում Հայաստանի քաղաքացիների համար
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը ու նրան Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու հեռանկարը պոտենցիալ վտանգ է պարունակում Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի ազատության համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Ղազարյանը, NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանի շատ քաղաքացիներ նույնպես այցելել են Լեռնային Ղարաբաղ, ու տեսականորեն նրանք նույնպես Ադրբեջանի «սեւ ցուցակում» ընդգրկված օտար պետությունների մյուս քաղաքացիների նման կարող են հետապնդման ենթարկվել։
«Ադրբեջանը փորձում է իր իրավազորությունը տարածել այն տարածքի վրա, որի վրա հսկողություն չունի»,- նշեց Արա Ղազարյանը։ Նրա խոսքով ակնհայտ է, որ այդ երկրի իշխանությունները առաջնորդվում են քաղաքական նկատառումներով, չնայած իրենց պահանջների «ամրապնդման» համար Ալեքսանդր Լապշինին մեղադրում են մի քանի լուրջ հոդվածներով՝ մասնակցություն ահաբեկչական կազմակերպությանը, հակապետական կոչեր։ «Սակայն քննադատությունը չի նշանակում «կոչեր»,- նկատեց Ղազարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք,․ որ հունվարի 26-ին կկայանա Ալեքսանդր Լապշինի բողոքով դատական նիստը՝ Բելառուսի գլխավոր դատախազության որոշման կապակցությամբ, որը բավարարել է արտահանձնման մասին Ադրբեջանի հարցումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին դեմ էին արտահայտվել Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու արտահանձնմանը՝ մատնանշելով խոսքի ազատության իրավունքին հետեւելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են