Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ Սահմանադրություն․ ծավալը փոքրանում է, փոխվում են առանցքային դրույթներ Սև ուրբաթին ընդառաջ․ Արարատ-Արմենիան 40 տոկոս զեղչ է սահմանել Եվրոպա լիգայի առաջիկա խաղի տոմսերի համար ՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցը Road Control. քաղաքացիների նախաձեռնությամբ կազմվել է ավելի քան 23 հազար իրավախախտում (տեսանյութ) Ռյուտեն բացառում է ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին Արհեստական ​​բանականության մետաքսի ճանապարհ Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են հերթական ռեկորդային ցուցանիշները Campus Cyber և Expertise France Digitec 2026. ստորագրվել են փոխըմբռնման հուշագիր ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է կամավոր ատեստավորման արդյունքներից բողոքող ուսուցիչներին Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր Վրաստանում որոշում է կայացվել արգելել փոխնակ մայրությունը Հայաստանի բոլոր մարզերն այսուհետև ունեն մամոգրաֆիկ սարքեր (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրություն․ ծավալը փոքրանում է, փոխվում են առանցքային դրույթներՍև ուրբաթին ընդառաջ․ Արարատ-Արմենիան 40 տոկոս զեղչ է սահմանել Եվրոպա լիգայի առաջիկա խաղի տոմսերի համարՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցըRoad Control. քաղաքացիների նախաձեռնությամբ կազմվել է ավելի քան 23 հազար իրավախախտում (տեսանյութ)Ռյուտեն բացառում է ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններինԱրհեստական ​​բանականության մետաքսի ճանապարհՀայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են հերթական ռեկորդային ցուցանիշներըCampus Cyber և Expertise France Digitec 2026. ստորագրվել են փոխըմբռնման հուշագիրԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է կամավոր ատեստավորման արդյունքներից բողոքող ուսուցիչներինՔննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերՎրաստանում որոշում է կայացվել արգելել փոխնակ մայրությունըՀայաստանի բոլոր մարզերն այսուհետև ունեն մամոգրաֆիկ սարքեր (տեսանյութ)Վեց դեսպան և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրելԵվրահանձնաժողովը մտադիր չէ Ռուսաստանի հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելՏղամարդն անցել էր կամրջի արգելապատնեշը և գումար շորթել․ նա ձերբակալվել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրելԵրթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՀ2-ը խախտել է ազգային ատելություն բորբոքող տեղեկատվության տարածման արգելքի չափորոշիչներըԷներգետիկ ոլորտի բարեփոխումներն Իրանի առաջնահերթությունն ենԻրանը շարունակում է կապ պահպանել միջնորդների, այդ թվում՝ Կատարի հետՌուբեն Ռուբինյանը և ԵՄ երկրների դիվանագետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցերՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՎարչապետը պաշտոնական այցով ժամանել է ՌումինիաԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումՎարդենյաց լեռնանցքում բուք է. միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց ենՀանդիպում Ֆիլիպ թագավորին՝ կառավարության խորացող ճգնաժամի ֆոնինԱտլետիկոն երեք անպատասխան գնդակ ուղարկեց Խետաֆեի դարպասը Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջՀամակարգը ճանաչում է ազատ կայանատեղիները՝ թույլ տալով վարորդին ընտրել ցանկալի տեղըՆոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիԱնհայտ անձինք փորձել են թալանել Դեզիրե Դուեյի տունըՄահացել է իտալացի հայտնի ոսկերիչ Պաոլո ԲուլգարինԳեր ընձառյուծին ազատել են դիետաներիցՄեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակիՀայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվիԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազանՀայաստանի սամբոյի հավաքականը՝ ՇՀԿ բաց գավաթի մրցանակակիրՀամայնքների միավորման կամ բաժանման դեպքում տեղական հանրաքվեի միջոցով պարտադիր պետք է լսվի տվյալ համայնքների բնակիչների կարծիքը. ինչ է առաջարկվում նոր ՍահմանադրությամբԱլաշկերտը նվազագույն հաշվով զիջեց առաջատար ՆոայինՏաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացինՆոր Սահմանադրությամբ կգործի Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտ․ նրան կընտրի ԱԺ-ն՝ 7 տարի ժամկետովԶելենսկին հաստատել է Լիբիայում ռուսական ռազմանավի հարվածըԿարմիր քարտ` արդեն պահեստայինների նստարանին գտնվելու ժամանակՉեռնոգորիայի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելԴատախազությունը Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանՆոր Սահմանադրությամբ ընտրության և հանրաքվեի մասնակցելու համար 18 տարեկան ՀՀ քաղաքացին քվեարկությանը նախորդող 2 տարվանից առնվազն 1 տարին պետք է բնակված լինի ՀՀ-ումԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըԱրտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել
Տեսանյութեր

Road Control. քաղաքացիների նախաձեռնությամբ կազմվել է ավելի քան 23 հազար իրավախախտում (տեսանյութ)

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելման գործում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հանրային վերահսկողության կարևոր բաղադրիչ է։ Այդ նպատակով դեռևս 2021 թվականին գործարկվել է «Road Control» հավելվածը, ինչը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից՝ հեռախոսի միջոցով, արձանագրելու ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումներ։ Ներկայումս հավելվածից օգտվում է շուրջ 6000 քաղաքացի, որից 1200-ից ավելին՝ ամսական կտրվածքով առնվազն մեկ խախտում արձանագրող ակտիվ օգտատերեր են։

«Քաղաքացին բջջային հավելվածի միջոցով տեսանկարահանելու և լուսանկարահանելու հնարավորություն ունի։ Տեսանկարահանման միջոցով կարող է արձանագրել լուսացույցի պահանջի, հանդիպակաց երթևեկության, հակադիր հոսքերն իրարից բաժանող հոծ գծի, կանգառ կայանման խախտումներ։ Կանգառ կայանման խախտումների դեպքում տեսանյութի տևողությունը պետք է լինի մեկ րոպե մեկ վայրկյան, իսկ լուսացույցի պահանջի կամ հանդիպակաց երթևեկության դեպքում նշված տևողությունը պարտադիր չէ։ Պետք է տեսանելի լինի տրանսպորտային միջոցի մակնիշը և ընթեռնելի լինի հաշվառման համարանիշը»,- ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչության տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արսեն Կարապետյանը։

Մինչ օրս հավելվածի միջոցով ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում մշակվել է 23 773 իրավախախտում, մերժվել՝ 63 814-ը։ 

«Քաղաքացիների կողմից ուղարկված նյութերն ուսումնասիրելուց հետո, եթե պարզվում է, որ տեսանյութը թերի է, տրանսպորտային միջոցի համարանիշները ընթեռնելի չեն կամ տեսանյութի տևողությունը պակաս է 61 վայրկյանից, ապա մերժվում է և հնարավոր չի կազմել որոշման նախագիծ»,- նշում է Արսեն Կարապետյանը։

Հավելվածի կիրառումն արդեն իսկ գրանցել է կանխարգելիչ արդյունք։ Քաղաքացիների կողմից նույն վայրում խախտումների շարունակական արձանագրման արդյունքում փոխվել է վարորդների վարքագիծը․ Երևանի որոշ փողոցներում նախկինում ոչ զուգահեռ կայանող վարորդներն այժմ նույն հատվածում կայանում են սահմանված կարգով։

«Օրինակ Երևան քաղաքի Կորյուն փողոցում տրանսպորտային միջոցները վարորդները կայանում էին երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ, իսկ նկարահանումներից հետո՝ ստանալով իրավախախտումների մասին տեղեկատվությունը՝ նշված հատվածում քաղաքացիներն այլևս չեն կայանում երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ։ Սա ցույց է տալիս, որ քաղաքացիների հետևողականության շնորհիվ երթևեկության մյուս մասնակիցների մոտ վարքագիծ է ձևավորվում և նրանք իրավախախտումներ թույլ չեն տալիս»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչության տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչը։

Քաղաքացիների նույն մոտեցումն արդյունք է տվել նաև մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի և Սամվել Սաֆարյանի փողոցներում․ նախկինում ոչ զուգահեռ կայանման դեպքերով աչքի ընկնող հատվածներում այժմ վարորդները կայանում են երթևեկելի մասին զուգահեռ։

Հավելվածից օգտվելու համար քաղաքացիները կարող են ներբեռնել այն App Store կամ Google Play հարթակներից, անցնել գրանցում՝ լրացնելով պահանջվող անձնական տվյալները։ Գրանցումը հաստատվում է հեռախոսահամարին ուղարկված վեցանիշ կոդի միջոցով։ Այնուհետև օգտատերը կարող է ընտրել խախտման արձանագրման համապատասխան եղանակը, նշել խախտման տեսակը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։

Արսեն Կարապետյանի խոսքով՝ կարևոր է իմանալ, որ իրավախախտում կատարած անձի տվյալները երրորդ անձանց չեն տրամադրվում և նրանց գաղտնիությունը երաշխավորված է:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ քաղաքացիներին՝ ակտիվորեն օգտվել հավելվածի ընձեռած հնարավորություններից՝ նպաստելով անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորմանը։