Զելենսկին հաստատել է Լիբիայում ռուսական ռազմանավի հարվածը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական զինուժը նոյեմբերի 22-ի գիշերը Լիբիայի Բենղազի քաղաքի ռազմածովային բազայի վրա հարձակման ժամանակ խորտակել է ռուսական «Մերկուրի» կորվետը։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և զինված ուժերը գործողության ընթացքում կիրառել են ուկրաինական արտադրության յոթ ծովային անօդաչու սարք։ Նրա պնդմամբ՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է նաև նավի վրա գտնվող Ка-27 ուղղաթիռը, իսկ հարված է հասցվել նաև MV Angara ռուսական բեռնատար նավին, որն օգտագործվել է սպառազինություն տեղափոխելու համար։
Արբանյակային լուսանկարները, ըստ հրապարակման, հաստատում են ռուսական ռազմանավի խորտակումը․ ջրի մակերևույթին մնացել է միայն նավի քթամասը։ Տեղական բուժծառայությունների տվյալներով՝ տասը մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Լիբիայի քաղաքացիներ, թեթև վնասվածքներ են ստացել։
Արևելյան Լիբիայի իշխանությունների փոխանցմամբ՝ «Մերկուրին» ուղևորվում էր Ռուսաստան և Բենղազիում կանգ էր առել վառելիքի ու սննդամթերքի պաշարները համալրելու համար։ Հարձակումից հետո հրդեհը մարվել է, իսկ նավահանգստի աշխատանքը վերսկսվել է։
Լիբիայի իշխանությունները դատապարտել են հարձակումը՝ ընդգծելով, որ երկիրը ներգրավված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին