Նոր Սահմանադրությամբ կգործի Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտ․ նրան կընտրի ԱԺ-ն՝ 7 տարի ժամկետով
Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։
Ստորև ներկայացնում ենք մարդու իրավունքների պաշտպանության, պետական ֆինանսների վերահսկողության և ֆինանսական համակարգի կայունության ապահովմանն ուղղված առաջարկները՝ նոր Սահմանադրությունում ներառված:
«Նոր Սահմանադրության նախագծի տասներորդ գլուխը վերաբերում է անկախ և ինքնավար պետական մարմիններին, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարին։ Այս մարմիններն իրականացնում են հանրային կյանքի տարբեր ոլորտների համար կարևոր գործառույթներ՝ մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև պետական ֆինանսների վերահսկողություն և ֆինանսական համակարգի կայունության ապահովում։
Նոր Սահմանադրությամբ սահմանվում են այդ մարմինների գործունեության ընդհանուր սկզբունքները և անկախության երաշխիքները՝ միաժամանակ հնարավորություն տալով օրենքներով ավելի մանրամասն կարգավորել դրանց աշխատանքը։
Նախատեսվում է, որ Ազգային ժողովը կարող է օրենքով ստեղծել ինքնավար մարմիններ տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկություններն ու հանրային կարիքները։ Սա հնարավորություն է տալիս պետական կառավարման համակարգն ավելի ճկուն դարձնել և անհրաժեշտության դեպքում ստեղծել մասնագիտացված մարմիններ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը նախատեսվում է կարգավորել օրենքով՝ պահպանելով դրա անկախության անհրաժեշտ երաշխիքները։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի ճկուն արձագանքել տեղեկատվական ոլորտի զարգացմանը, այդ թվում՝ համացանցի և տեղեկատվության տարածման նոր եղանակների առաջացրած մարտահրավերներին։
Կարևոր կարգավորումներ են նախատեսվում Մարդու իրավունքների հանձնակատարի անկախության ապահովման համար։ Հանձնակատարն ընտրվելու է յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու հնարավորության։ Նպատակն է, որ նրա գործունեությունն ու որոշումները պայմանավորված չլինեն պաշտոնում կրկին ընտրվելու անհրաժեշտությամբ։ Սա լրացուցիչ երաշխիք է, որպեսզի հանձնակատարն իր լիազորություններն իրականացնի ազատ և անկողմնակալ։
Ընդլայնվում են նաև Հաշվեքննիչ պալատի լիազորությունները։ Այն կարողանալու է ուսումնասիրել ոչ միայն պետական բյուջեի միջոցների ծախսումը, այլև բյուջեի մուտքերը։ Այսինքն՝ վերահսկողությունը տարածվելու է ինչպես պետական միջոցների օգտագործման, այնպես էլ դրանց մուտքերի վրա։ Դա հնարավորություն կտա ավելի ամբողջական գնահատել պետական բյուջեի կատարումը և ապահովել հանրային ֆինանսների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն։
Կենտրոնական բանկի գործունեության նպատակներում ամրագրվում է նաև երկարաժամկետ տնտեսական զարգացմանը և հանրային բարեկեցությանը նպաստելու անհրաժեշտությունը։ Գների և ֆինանսական կայունության ապահովումը շարունակում է մնալ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը, սակայն ընդգծվում է, որ այդ կայունությունն ի վերջո պետք է ծառայի երկրի տնտեսական զարգացմանն ու մարդկանց բարեկեցությանը։
Այս կարգավորումների նպատակն է ապահովել, որ հանրային կյանքի կարևոր ոլորտներում գործող պետական մարմիններն ունենան իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ ինքնուրույնություն, իսկ դրանց գործունեությունը ծառայի հանրային շահերին»,- նշվում է պարզաբանման մեջ։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք